Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիտանական իշխանություններին անակնկալ է խոստացել: Այդ մասին նա ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զախարովայի խոսքով՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիայի գործողությունները խոսում են այն մասին, որ երկրի իշխանություններն անցել են «համաշխարհային մասշտաբի սև փիարի» կոնցեպտի: Ընդ որում՝ նա նշել է, որ Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավը վատ է մշակված:
«Մենք անակնկալ ունենք բոլոր նրանց համար, ովքեր կամ խիղճ ունեն, կամ համարձակություն համեմատելու, ինչ-որ կերպ զուգահեռներ տանելու Ռուսաստանի և Երրորդ ռեյխի միջև»,- հավելել է Զախարովան:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը զուգահեռ էր տարել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության և նացիստական Գերմանիայում 1936 թվականի օլիմպիական խաղերի միջև:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն օրեր առաջ հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03