Յուրաքանչյուր միավոր ինքն է որոշում իր պայքարի մեթոդները, ձևերն ու առաջնահերթությունները, բայց անձնավորված պայքարին չենք հավատում. ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարին:
Ըստ նրա, ՀՅԴ-ն հավատում է համակարգային փոփոխություններին, իսկ համակարգն էլ պարտադրելու է իր լուծումները:
«Երբ ընդունում էինք Սահմանադրությունը, շատ քաղաքական ուժեր չէին մասնակցում, դեմ էին, մենք այն ժամանակ ասում էինք, որ անկախ վերաբերմունքից՝ ապրելու ենք այս պայմաններում: Թող փորձեն աշխատել, առաջին անգամ չէ, բայց ես ՀՀ-ում ոչ միայն հիմք չեմ տեսնում փողոցային պայքարի համար, այլև ռեսուրսը չեմ տեսնում, բայց ամեն մեկը յուրովի է պատկերացում իր անելիքները»,-ասաց նա:
Ըստ ՀՅԴ քարտուղարի՝ համակարգի ստեղծման համար տարիների, տասնամյակի աշխատանք է կատարվել։
«Եթե դուք ամեն ինչ պայմանավորել եք մեկ անձով, սխալվել եք: Չեմ տեսնում լուրջ հիմք, ռեսուրս, բայց կապրենք՝ կտեսնենք»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ երբ Սահմանադրությունը փոխում էին, արդեն պարզ էր, որ վարչապետն ինչ լիազորություններ է ունենալու և ում կողմից է առաջադրվելու: «Այո, փոփոխություններից մենք գոհ ենք»,-ասաց նա՝ շեշտելով, թե իհարկե անփոխարինելի մարդիկ չկան:
«Բայց լինում են ժամանակահատվածներ, երբ փորձը, գիտելիքները կարող են օգտակար լինել տվյալ ժամանակահատվածի համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պայքարը սկսում են այն ժամանակահատվածում, երբ իշխանությունը փողոցում ընկած է և պետք է ընդամենը վերցնել, Աղվան Վարդանյանն ասաց. «Նման հայտարարություններ էլի են եղել, թող փորձեն վերցնել, ինչ ասեմ: Պետք է հստակեցնել, թե որ փողոցում, կարող է այն փողոցում լինի, որ փնտրեն ու չգտնեն»,-հեգնեց նա։
Անդրադառնալով զենքով պայքարի կոչերին՝ նա շեշտեց, թե ծայրահեղությունը դատապարտելի է ցանկացած դեպքում:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02