Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ–ի «Հարթակ» ծրագրի շրջանակում պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին։ Ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, որ իր համար գոյություն չունի անհնար հասկացություն եւ յուրաքանչյուրն իր ներուժով ի զորու է երկրում իրավիճակ փոխել։
«Որ ասում են՝ երկիրը երկիր չի դառնա, ես մտածում եմ՝ եթե որեւէ մեկը 1961 թվականին ասեր՝ 2018–ին ինչ–որ մեկն իր մեքենան թռցնելու է օդ, կամ Մարսի վրա իջնելու է, ասելու էինք՝ անհնար բան է։ 21–րդ դարում, որտեղ նվաճում են տիեզերքը, որտեղ եղել են այդպիսի մարդիկ, ինչպիսիք են Էլոն Մասկը, Հոքքինգը, Սթիվ Ջոբսը եւ այլն, մենք օգտվում ենք էդ մարդկանց ստեղծած հնարավորություններից ու ասում՝ երկիրը երկիր չի, մեկը թերթելով Ջոբսի ստեղծած iPhone–ը ասում է՝ երկիրը երկիր չի։ Մինչեւ էս փակուղին չճեղքվի, ունենալու ենք խնդիր»,–ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ փակուղին ճեղքելու գործի մեջ ներդրում պետք է ունենա յուրաքանչյուրը եւ դա ի զորու է անել յուրաքանչյուր անհատ։
«Չկա զարգացում առանց անհատական ջանքի։ Հանրությունն ուժեղ է էնքանով, ինչքանով, որ յուրաքանչյուր անդամ իրեն ուժեղ է զգում եւ տեր է զգում, ոչ թե մարդիկ իրենց զգան խեղճ ու կրակ մեկի կարգավիճակում, ում պետք է Սերժ Սարգսյանի հովանավությունը լավ ամուսին, լավ կին, խելացի երեխա,լավ կոշիկ ու լավ մեքենա ունենալու համար։ Սա ավելի խորն է մխրճում հուսահատության փոսի մեջ։ Ես հրաժարվում եմ լսել Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկից որեւէ բառ պոզիտիվ զարգացումների անհնարինության մասին։ Մենք պիտի ցույց տանք, որ մարդիկ, անհատները շատ ավելին կարող են, քան մտածում են»։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02