Մարտի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց բեյրութահայ գրող, պատմաբան Լևոն Վարդանի անձնական գրադարանի բացման արարողությանը: Լևոն Վարդանի գրական ժառանգությունը, արխիվային նյութերը, անտիպ ձեռագրերը գրողի ընտանիքի կողմից նվիրաբերվել են Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանին:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նախևառաջ շնորհավորեց համալսարանի ուսանողներին, արևմտահայ գրականությունը և պատմությունը ուսումնասիրողներին նման հարուստ ժառանգությունը Հայրենիքում ընթերցելու, հետազոտելու հնարավորության համար: «Սա պատմական իրողություն է: Երկար դեգերումներից հետ Լևոն Վարդանը «վերադարձավ» Հայաստան իր աշխատությունների ու գրքերի տեսքով: Ծնվեց Հալեպում, ապրեց, կրթվեց Լիբանանում, և ամենից առաջ եղավ մանկավարժ ու ուսուցիչ, թողեց իր մնայուն հետքը: Նա իր պատմագիտական ուսումնասիրությունների մեծ մասը նվիրեց մեր ամենամեծ ցավին՝ Ցեղասպանությանը: Լևոն Վարդանի ժառանգության տեղափոխումը Հայաստան՝ նրա ընտանիքի մեծ նվերն է մեզ բոլորիս»,-նշեց Սփյուռքի նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց ուսանողներին կարդալ մեծանուն գրողի և՛ պատմագիտական, և՛ գեղարվեստական ստեղծագործությունները: «Գիրքն ամենաթանկ արժեքն է, այն թող դառնա ձեր ընկերը, ուղեկիցը, ապագայի ճանապարհ հարթողը: Հուսամ՝ այս կարևոր գրքերը դուք հաճույքով կընթերցեք, և հույս ունեմ նաև, որ դրանք մոտ ապագայում կթվայնացվեն»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը օրն համարեց հիշարժան համալսարանի համար և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Լևոն Վարդանի գրական ժառանգությունը Բեյրութից Երևան տեղափոխելու հարցում ցուցաբերած օժանդակության համար: «Գրադարանը բաց և հասանելի է յուրաքանչյուրի համար, ով կցանկանա գալ և ծանոթանալ բեյրութահայ գրողի ժառանգությանը: Մենք այս ձևով նպատակ ունենք նաև հանրահռչակել Լևոն Վարդան հեղինակին, պատմաբանին, անհատին»,-նշեց Սուրեն Օհանյանը:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը ընդգծեց, որ գրողի գրական արխիվի հետ Հայաստան է տեղափոխվել նաև Սփյուռքի գրական աշխարհի մի մասիկը:
Ելույթ ունեցավ նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
«Լևոն Վարդանի գրական ժառանգությունը» զեկուցմամբ հանդես եկավ ԵՄՀ հենակետային վարժարանի փոխտնօրեն Սիրարփի Դավթյան:
Այնուհետև վարժարանի սիրիահայ աշակերտներ Սարգիս Գաթրճեանը և Լառա Պաթրոնյանը ընթերցեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02