Մեկնարկել է Արմենուհի Ղազարյանի հայցի քննությունն ընդդեմ արդեն գոյություն չունեցող «Հայկական վերածնունդ»-ի. նա բացարկ կհայտարարի դատավորին. «Հրապարակ»
27.03.18 | 10:53
«Հրապարակ»-ը տեղեկացրել է, որ երեկ վարչական դատարանում մեկնարկել է «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության» նախագահ Արմենուհի Ղազարյանի հայցի քննությունն ընդդեմ արդեն գոյություն չունեցող «Հայկական վերածնունդ» կուսակցության, որի հիմնադիր կուսակցություններից էր նաև «Հայկանդուխտը», բայց հեռացավ մինչև ընտրությունները։ Նիստը հետաձգվել է մինչև հունիսի 4-ը, քանի որ պատասխանողը պատշաճ ծանուցված չլինելու պատճառով չի ներկայացել։
Հայցվորը թերթին պատմել է, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանը հայտարարել է, որ ծանրաբեռնվածության պատճառով կարող է նիստ անել ամիսներ անց։ Ղազարյանը որոշել է հաջորդ նիստին բացարկ հայտնել դատավորին։
«Հիշեցնենք, որ վերջերս ՀՎԿ-ն արտահերթ համագումարում որոշեց վերադառնալ «ՕԵԿ» անվանմանը։ Արմենուհի Ղազարյանը պահանջում է «առոչինչ ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, քանի որ կուսակցությունը հիմնադիր համագումար չի արել, և կանոնադրությունը համագումարով չի հաստատվել», նաև չեղարկել պետռեգիստրում «ՀՎ»-ի գրանցումը, որպես կուսակցություն: 2016 թ․ փետրվարի 21-ի հիմնադիր համագումարը ոչ թե «Հայկական վերածնունդ միասնություն» կուսակցության, այլ «Հայկական վերածնունդի» հիմնադիր համագումարն էր»,- գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում