Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով անցնել գույքահարկի եւ աղբահանության վճարների ոչ կանխիկ ձեւերին:
Դիմում-առաջարկում, մասնավորապես, ասվում է.
«Երեւան քաղաքում գույքահարկի եւ աղբահանության վճարների գումարների հավաքագրումն ու գանձումն իրականացվում է մեխանիկական եղանակով. հավաքագրումն իրականացնող աշխատակիցների միջոցով, վճարումների կանխիկ ընդունման անդորրագրերով:
Գույքահարկի մասով. վարչական շրջաններում եկամուտների հաշվառման եւ հավաքագրան բաժինների հիմնական գործառույթը մեխանիկական այս աշխատանքի իրականացումն է, ինչը հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, մեծ հաստիքացուցակների եւ կանխիկի շրջանառության,
Աղբահանության վճարների մասով. վարչական շրջանների ղեկավարներին եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին պատվիրակվել են աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների գումարների հավաքագրման գործառույթները, ինչը եւս հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, կանխիկի շրջանառության ինչպես նաեւ գումարների թերհավաքագրման: Այս մասով առկա է նաեւ աղբահանության վճարների ճշգրիտ հաշվառման խնդիր, քանզի բազմաբնակարան շենքերի պարագայում փաստացի բնակչով ճշգրիտ հաշվառումը իրատեսական չէ եւ հարուցում է բազմաթիվ խնդիրներ, իսկ ոչ բնակել տարածքներում քառակուսի մետրերով հաշվարկի սկզբունքն վիճահարույց է:
Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում եմ ձեւավորել աշխատանքային խումբ, որը կքննարկի գույքահարկի եւ աղբահանության վճարների հաշվառման եւ հավաքագրման մեխանիզմները առաջնորդվելով արդյունավետ կառավարման, իրատեսական մեխանիզմների կիրառման եւ վճարների արդար հաշվարկման սկզբունքների հիման վրա: Առաջարկում եմ որպես ակնկալվող արդյունք ամրագրել հետեւյալը.
տեղական տուրքերի եւ վճարների հաշվարկման պարզ եւ հստակ մեխանիզմների ձեւավորում,
տեղական տուրքերի եւ վճարների վճարման հնարավորություն բանկերի, փոստային մասնաճյուղերի, տերմինալների եւ այլ հանրամատչելի վճարման համակարգերի միջոցով,
կանխիկ վճարումների բացառում,
վարչական շրջանների եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժինների օպտիմալացում եւ կենտրոնացում քաղաքապետարանի աշխատակազմում:
Հայտնում եմ նաեւ այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունս:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02