«Ժամանակ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ հետո Արմեն Սարգսյանը ստանձնելու է Հայաստանի նախագահի պաշտոնը: Չնայած այն հանգամանքին, որ չորրորդ նախագահը չի հանդիսանալու պետության ղեկավարը եւ էապես «խուզվել» են նրա լիազորությունները, սակայն Արմեն Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե երկիրը ղեկավարելու է խոսքի ուժով` ակնարկելով հասարակության վրա հենվելու մտադրության մասին: Ժամանակակից քաղաքականության մեջ հստակ խոսքը, դիրքորոշումը երբեմն ավելի ազդեցիկ նշանակություն են ունենում հանրային կարծիքի ձեւավորման վրա, քան ֆորմալ լիազորությունները, որոշումները, հրամանագրերը:
Մարտի 2-ի քվեարկությունից հետո Արմեն Սարգսյանը փաստացի Հայաստանի իշխանության էլիտայի առանցքային ներկայացուցիչ է եւ, անկախ այն հանգամանքից, որ դեռ պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը, միանգամայն պատասխանատու է երկրում ընթացող զարգացումների, տեղի ունեցող իրադարձությունների համար, մանավանդ, երբ, այսպես կոչված, հանրային քարոզարշավի օրերին հասարակական տարբեր սեգմենտների խոստանում էր բոլոր հարցերի վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումները:
Սակայն այնպիսի տպավորություն է, որ նախագահ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանն անհետացել է, եւ երկրում կատարվող կարեւոր իրադարձությունները նրան չեն հուզում:
Օրենսդրորեն Երեւանի ավագանին լրագրողների առջեւ փակվում է, ինչը ենթադրում է մունիցիպալ իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության էական սահմանափակում, սակայն Արմեն Սարգսյանն որեւէ կերպ չի արձագանքում այս փաստին` թեեւ տասնյակ անգամներ կարեւորել է լրատվամիջոցների աշխատանքը եւ պետական մարմինների գործունեության հրապարակայնությունը: Սարգսյանի այդ վերացական հայտարարությունները գրոշի արժեք չունեն, եթե նա չի արձագանքում կոնկրետ իրադարձության: Սա հենց այն բացառիկ դեպքն էր, երբ Արմեն Սարգսյանը խոսքի իշխանությամբ կարող էր ազդել զարգացումների վրա` կանխելով ժողովրդավարության էական սահմանափակման կոնկրետ դրսեւորումը:
Կամ` հատկապես ընդդիմադիր ուժերի հետ նախընտրական հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը տողատակով հասկացնում էր, որ ինքը դեմ է քաղաքականապես մոտիվացված ազատազրկումներին: Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո դատարանը տասը տարի հինգ ամիս ազատազրկման դատապարտեց Ժիրայր Սեֆիլյանին, ինչը քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում համարեցին անգամ վերջինիս գաղափարական հակառակորդները, սակայն Արմեն Սարգսյանը շարունակեց լռել եւ որեւէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին:
Արմեն Սարգսյանը «հետեւողականորեն» լռեց նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդարանը, ըստ էության, խմբագրեց Սահմանադրությունը` ավելի կրճատելով նաեւ նախագահի լիազորությունները եւ խորհրդարանական համակարգի փոխարեն` երկրում ներդնելով ըստ էության, անձնակենտրոն սուպերվարչապետական մոդել:
Երկրում ստեղծված վիճակի, հոռի բարքերի համար ավելի շատ պատասխանատու են ոչ թե այն ստեղծողները, այլ նրանք, ովքեր գալիս են դրսից` որպես փրկիչ, բարեփոխիչ: Այսօրվա գավառամիտ, վայրենի իշխանությունն իրականում վերարտադրվում է հենց այս կարգի` արեւմտյան բարի ու գեղեցիկ արտաքինով կոմֆորմիստների մասնակցությամբ եւ թողտվությամբ: Խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրվում էր Կարեն Կարապետյանի «նոր ոգով», Սերժ Սարգսյանի նոր իշխանությունն այս օրերին ամբողջանում է Արմեն Սարգսյանի բարի ու անբովանդակ ժպիտով:
Արմեն Սարգսյանի նախագահական առաքելությունը, ըստ էության, հենց դրանով էլ սահմանափակվում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02