Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ընկերություն, որին Է պատկանում համանուն սոցիալական ցանցը, Կոնգրեսում ելույթ կունենա ապրիլի 12-ին: Մարտի 27-ին այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Ինչպես նշել Է գործակալությունը, այս տեղեկատվությունը հավաստել Է Կոնգրեսի մի աղբյուր, ինչպես նաեւ ընկերության ներկայացուցիչը: Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Էր, որ Facebook-ում «այժմ պատրաստում են ռազմավարություն», որին Ցուկերբերգը կհետեւի ելույթի ժամանակ: Ընկերությունն ընթացիկ ամսում ավելի վաղ հայտնվել Է սկանդալի կենտրոնում:
Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել Է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել Է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար:
Ավելի վաղ Ցուկերբերգը հրաժարվել Է պատասխանել բրիտանացի խորհրդարանականների հարցերին աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ չարաշահումների հետաքննության շրջանակներում: Ցուկերբերգին լսումներին մասնակցելու Էր հրավիրել Դեմիեն Քոլինսը՝ բրիտանական խորհրդարանի այն կոմիտեի ղեկավարը, որը պատասխանատու Է հետաքննության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
10:02 07.08.25
11:19 07.08.25
11:36 07.08.25
11:55 07.08.25
12:14 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03