Կեմերովոյի Զավոդսկիյ շրջանի դատարանը մինչև մայիսի 25-ը կալանավորել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակից Սերգեյ Անտյուշինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քննության տեղեկություններով՝ նա հրդեհի ազդանշան ստանալուն պես անջատել է ահազանգման համակարգը:
Անտյուշինը հայտարարել է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ և կբողոքարկի այն:
Անտյուշինը պատմել է, որ ահազանգից հետո համակարգը սկսել է անկանոն միանալ չորրորդ հարկում: Նա, անվտանգության համակարգի էկրանի վրա կինոթատրոնի միջանցքում ծուխ տեսնելով, անմիջապես զանգահարել է 112 և հայտնել, որ առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:
Նա հավելել է, որ դրանից հետո կապվել է առաջին հարկում գտնվող անվտանգության աշխատակցի հետ:
Անտյուշինը հայտնել է, որ ծանուցման կոճակը սարքին չէ, և այդ մասին նա ավելի վաղ հայտնել էր ղեկավարությանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք եղել են դեպքեր, երբ ազդանշանային համակարգը փչացել է և ինչ-որ ժամանակ չի աշխատել, Անտյուշինը պատասխանել է. «Իհարկե, եղել են»: Անվտանգության աշխատակցի խոսքով՝ դա շարունակվել է 3 տարի, ինչ նա աշխատել է առևտրի կենտրոնում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության համար պատասխանատու Գեորգի Սոբոլևը դատարանի դահլիճում հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել շենքի հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ինչպես հայտնել են դեպի վայրում ստեղծված օպերատիվ շտաբում, վիրավորների թիվը հասել է 76-ի, որոնց թվում 27-ը երեխա է:
Հրդեհի գործով ձերբակալվել է 5 մարդ։ Առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկն այսօր կալանավորվել է երկու ամիս ժամկետով։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
11:17 06.08.25
12:25 06.08.25
14:27 06.08.25
10:03 06.08.25
10:44 06.08.25
12:17 06.08.25
10:19 06.08.25
11:44 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03