«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն, որն ապրիլյան, այսպես ասած, որոշումներից առաջ ընտրել է նոր Գերագույն մարմին, հայտարարել է, որ կընդունի ՀՀԿ ներկայացրած վարչապետի որևէ թեկնածուի: ՀՅԴ այդ հայտարարությունն, անշուշտ, տրամաբանական է, եթե նկատի ունենանք նաև այն, որ կոալիցիոն հուշագրով անգամ վարչապետի թեկնածուի առաջադրումը ՀՀԿ իրավունքն է: Միևնույն ժամանակ, Դաշնակցությունն, իհարկե, մինչև Սերժ Սարգսյանի առաջադրման շուրջ որոշակիությունը, բավականին բազմիմաստ մեսիջներ էր հղում իր հնարավոր դիրքորոշման մասով՝ փորձելով թերևս ստանալ ՀՀԿ թեկնածուի աջակցության առավել բարենպաստ պայմաններ:
Ինչ է ստացվել ՀՅԴ-ի մոտ, առայժմ դժվար է ասել, սակայն ապրիլին վարչապետի թեկնածության առաջադրման հարցում հայաստանյան քաղաքական գործընթացների տրամաբանության տեսանկյունից շատ ավելի կարևոր և առանցքային է ոչ թե ՀՅԴ-ի դիրքորոշումը ՀՀԿ վարչապետի նկատմամբ, այլ «Ծառուկյան» դաշինքի կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը խորհրդարանում երկրորդ ուժն է և հանդես է գալիս ընդդիմության դիրքերից, հայտարարել է իրեն ընդդիմություն: Առանցքայինն այստեղ է՝ կսատարի՞ Ծառուկյանը Սերժ Սարգսյան վարչապետի թեկնածությանը, թե՞ ոչ: Ընդ որում՝ ինտրիգը հնարավոր կոալիցիան չէ, այլ հետագա քաղաքական ավելի լայն գործընթացները:
Բանն այն է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը կայացնի Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու որոշում, ընդ որում՝ անկախ ձևակերպումից, ապա դա հիմք կտա եզրակացնելու, որ առաջիկա չորս տարիների համար, փաստորեն, բաց է մնալու երկրորդ ուժի հարցը՝ այդ հասկացության, այսպես ասած, ընդդիմադիր իմաստով: Որովհետև եթե «Ծառուկյան» դաշինքը այս անգամ էլ գա համաձայնության Սերժ Սարգսյանի հետ, ապա հազիվ թե հնարավոր լինի հետագա չորս տարիներին և մասնավորապես 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը Ծառուկյանի միջոցով փակել ընդդիմադիր ընտրազանգվածը կամ բողոքական ընտրազանգվածը:
Հետևաբար Ծառուկյան-Սարգսյան այդ պայմանավորվածությունը կա՛մ կնշանակի, որ իշխանությունը համոզված է՝ այլևս չկա բուֆերի խնդիր, կա՛մ կնշանակի, որ Ծառուկյանն այլևս սահուն կերպով դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից, և նրա տեղը ընդդիմադիր դիրքավորման մասով կզբաղեցնի, ըստ ամենայնի, որևէ նոր ուժ, որի ձևավորումը չի կարող լինել առանց իշխանության մասնակցության: Դա, իհարկե, չի նշանակում, որ այդ նոր ուժը կամ բևեռը չի ձևավորվի ներառելով նաև «Ծառուկյան» դաշինքի մի զգալի մաս, սակայն կլինի ակնառու ինդիկատոր, որ Ծառուկյան քաղաքական գործոնը ավարտում է իր, այսպես ասած, անմիջական քաղաքական դերակատարության տասնամյակը:
Եթե դաշինքը կայացնում է Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ քվեարկելու հստակ որոշում, ինչն, իհարկե, չի խանգարի ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին Սարգսյանին ընտրել վարչապետ, ապա այս դեպքում դա ինդիկատոր է, որ Ծառուկյանը ունի 2022 թվականի հետ կապված ծրագրեր և հավակնում է առնվազն երկրորդ դիրքը պահպանելուն, եթե, իհարկե, հաջորդ չորս տարիներին չլինի որևէ փոփոխություն և Սերժ Սարգսյանի հետ որևէ հարցում պայմանավորվածություն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03