«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները չեն բացառում, որ ապրիլի 17-ից հետո կստեղծվի «համաձայնության կառավարություն»` ԲՀԿ-ի մասնակցությամբ, և ԲՀԿ վերջին տրանսֆորմացիաները կապված են ոչ միայն Եվրոպայի պահպանողականների կուսակցության անդամակցության պահանջների հետ` երիտասարդության լուրջ ներգրավում, գենդերային քաղաքականության ակտիվացում, գործող կառույցների առկայություն, այլև սպասվելիք` «համաձայնության կառավարության» գործոնի հետ:
Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` եթե «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա, ապա կստանձնի հումանիտար երկու նախարարության` սոցապ և առողջապահության, պատասխանատվությունը և մեկ մարզպետ կունենա: Սոցապնախարարի պաշտոնում ԲՀԿ-ականները տեսնում են Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանին։ Անգամ ասում են, որ Ծառուկյանը նախնական զրույց է ունեցել Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ` Կարոյից հետո մարզը ղեկավարելու առնչությամբ։ Ասել է, որ դեռ քննարկման փուլում է հարցը՝ «վերջնական պայմանավորվածություններ չկան, բայց իմացի»:
Ըստ մեր աղբյուրների վերլուծության` Սերժ Սարգսյանին, որպես ապագա վարչապետի, շատ ձեռնտու է ԲՀԿ-ի կողմից կառավարության մաս կազմելը` ոչ միայն քաղաքական բալանսավորման, այլև հեռանկարում Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվող, ինչպես նաև արաբական շեյխերի խոստացած ներդրումները բերելու առումով:
«Բաց է մնում պառլամենտում ընդդիմության և ԱԺ փոխխոսնակի հարցը. ստիպված կլինեն Նիկոլենց թիմից որևէ մեկին դարձնել փոխխոսնակ` Միշայի փոխարեն»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55