Հյուսիսային եւ Հարավային Կորեաների պատվիրակությունների բարձրաստիճան ներկայացուցիչները հինգշաբթի սկսել են բանակցությունները կորեական 2 պետությունների գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ: Դրանք տեղի են ունենում Փհանմունջոմ ապառազմանականացված գոտու հյուսիսկորեական կողմի «Թհոնիլգակ» շենքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հյուսիսային Կորեայի 3 մարդուց բաղկացած պատվիրակությունը ղեկավարել է Հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Լի Սոն Հվոնը: Հարավկորեական կողմին ներկայացնում է երկրի ազգային միավորման նախարար Չո Մյոն Հյունը:
Ինչպես հայտնել է «Ռենհափ» գործակալությոսւնը, սպասվում է, որ նախապատրաստական բանակցություններում կքննարկվի ապրիլի վերջին նախատեսվող կորեական 2 պետությունների գագաթնաժողովի կոնկրետը օրը եւ օրակարգը:
Կորեայում երկխոսութան հեռանկարները նկատվեցին Նոր տարուց հետո, երբ ժողովրդին հղած ուղերձում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր հարավկորեական Փյոնչհանում ընթացող Օլիմպիադային Հյուսիսից մարզիկներ ուղարկելու մտադրության մասին: Այս գաղափարը Հարավային Կորեայում խանդավառությամբ էին ընդունել, եւ մարզիկներից բացի՝ փետրվարին այնտեղ էին ժամանել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Կիմ Չեն Ընի քույր եւ նրա օգնական Կիմ Յո Չժոնը:
Ի պատասխան Փհենյան էր մեկնել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարչակազմի բարձրաստիճան պատվիրակությունը: Նախատեսվել էին ոչ միայն Հյուսիսային եւ Հարավային Կորեաների բարձր մակարդակով բանակցություններ, այլեւ Կիմ Չեն Ընի հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Եթե Կորեաների առաջնորդները ցանկանում են հանդիպել Կորեայում՝ նույն ապառազմականացված գոտում, ապա Թրամփը եւ Կիմ Չեն Ընը, ամենայն հավանականությամբ, միմյանց հետ կխոսեն երրորդ երկրի տարածքում: Շվեդիան այդպիսի գագաթնաժողովի համար տարածք տրամադրելու պատրաստակամություն է հայտնել:
Ճապոնիան եւս, որը բոլորովին վերջերս հայտարարում էր, թե միջուկահրթիռային ծրագրի շարունակման պատճառով Փհենյանի հետ երկխոսություն վարելու ժամանակը չէ, իր դիրքորոշումը փոխել է, եւ երկրի վարչապետ Սինձո Աբեն նույնպես դեմ չէ Կիմ Չեն Ընին հանդիպել երկկողմանի խնդիրները լուծելու համար:
Միջկորեական բանակցությունների նախապատրաստմանն ընդառաջ այս շաբաթ ավելի վաղ Կիմ Չեն Ընը հատուկ գնացքով ժամանել էր Պեկին եւ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Սա նրա առաջին արտասահմանյան այցն էր 2011 թվականին հոր՝ Կիմ Չեն Իրի մահվան հետ կապված ժառանգաբար իշխանությունը ստանձնելուց հետո:
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
13:03 07.08.25
12:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03