Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակականությանը: Նա հիշեցրեց, որ 2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում ընդունված գործողությունների ծրագիրը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել է։ 
«Արդյունքում կազմակերպվել է 3 համապետական շաբաթօրյակ,  2018 թվականի մարտի դրությամբ արձանագրված 2031 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1622-ը, փակման ենթակա է 108-ը, բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման մասով պայմանագրերի թիվը, չնայած առկա դրական զարգացումներին, դեռևս բավարար և ընդունելի չէ»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ հաշվի առնելով այն, որ աղբահանության ոլորտում դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների կատարման անհրաժեշտություն, ինչպես նաև ընթացիկ, սեզոնային խնդիրներին հրատապ լուծման կարիք՝ հանձնարարում է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, առաջարկում Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին, 10-օրյա ժամկետում համագործակցելով Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց և ըստ ոլորտի գործողությունների պատասխանատուներ՝ միաժամանակ ընդգրկելով հնարավոր բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։ 
Վարչապետը նշեց, որ ծրագիրը մշակելիս պետք է նախատեսել, որ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը, և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հարկավոր է նախատեսել նաև տարվա կտրվածքով 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետական միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին։ 
Բացի այդ, նա  տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց 1-ին կետով նախատեսված աշխատանքները ավարտելուն պես մինչև ապրիլի 15-ը Կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42