Տրասնպորտային միջոցների վարձույթով զվաղվող կազմակերպությունները կշարունակեն պատասխանատվություն կրել, մինչև ԱԺ ներկայացվի իրավախախտումների նոր օրենսգիրք
29.03.18 | 12:33
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին որոշման նախագիծը:
«Մենք տալիս ենք մեր եզրակացությունը պատգամավորների ներկայացրած օրենսդրական մի նախաձեռնության, որը վերաբերում է տրասնպորտային միջոցների վարձույթով զվաղվող իրավաբանական անձանց պատասխանատվությանն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի վարձակալը կատարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը ֆիքսվում է տեսանկարահանող սարքերով», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ այլ անձանց դեպքում նախատեսվում է պատասխանատվություն մեքենաների սեփականատերերի համար միմիայն այն դեպքում, եթե նրանք չեն ապացուցել, որ ղեկին գնտվել է այլ անձ:
«Այս կազմակերպությունների համար կարգավորումը այլ է, և եթե մեկամսյա ժամկետում չի հաջողվում գանձել վարորդից, ապա պատասխանատվություն կրում են նաև կազմակերպությունները», - նշեց Դ. Հարությունյանը:
Նա ասաց, որ պատգամավորներն առաջարկել են փոխել այս դրույթը ու տարածել ստանդարտ կանոնը, ինչը, նախարարության կարծիքով, ողջամիտ առաջարկություն է, սակայն, Դավիթ Հարությունյանի խոսքով, առաջարկվում է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտական երկու շաբաթվա ընթացքում ԱԺ է ներկայացվելու իրավախախտումների նոր օրենսգիրք, որը կարգավորելու է այս հարցը: