ՌԴ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևն ու իր տեղակալներն իրենց մեկօրյա աշխատավարձը փոխանցել են «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի ընտանիքների օգնության համար բացված հաշվեհամարին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մարզպետարանի կայքին հղումով։
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Աման Տուլեևի մեկօրյա աշխատավարձը կազմում է 5724 ռուբլի 12 կոպեկ։
Այս հաշվեհամարին փոխանցվում են նաև տարբեր ձեռնարկությունների, կազմակերպությունների, ընկերությունների, մարզի բնակիչների, ՌԴ այլ մարզերից ստացվող նվիրաբերությունները։
Մարտի 29-ի դրությամբ՝ բարեգործական հաշվեհամարին ստացվել է 24,3 մլն ռուբլի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:
Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։
Կան գործով ձերբակալվածներ ու կալանավորվածներ։ Այսօր հաղորդվել է, որ Կեմերովոյումձերբակալել են «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային։ Այս ընկերությունը համարվում է այրված «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատերը։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44