Սերժ Սարգսյանը փորձում է խախտել 2014 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի քաղաքացիների հետ «կնքված պայմանագիրը», այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ բնորոշելով հայաստանյան քաղաքական իրավիճակը։
«Այդ պայմանագրի էությունը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմաանդրական փոփոխություններից առաջ ինքը պարտավորվում է, որ այլևս երբեք չի հավակնելու պետության ղեկավարի կարգավիճակին։ Եվ հիմա նա փորձում է դրժել այդ պայմանը», - նշեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ստեղծված քաղաքական իրավիճակում Փաշինյանը մարտահրավեր է համարում այն, որ Հայաստանի քաղաքացիների կազմակերպվեն ու Սերժ Սարգսյանին պարտադրեն, որ նա կատարի «իր առաջադրած պայմանագրի պայմանները»։
Պատգամավորը տեղեկացրեց, որ որոշ քաղաքական ուժերի հետ ունեն որոշակի շփումներ, որոնց ընթացքում քննարկվում են իրենց համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցեր։
«Այդ հարցերից կարևորագույնը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին են վերաբերում։ Դուք գիտեք, որ մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն։ Սակայն մյուս կողմից սա չի նշանակում, որ մենք այս քաղաքական պրոցեսը պատկերացնում ենք որպես փխրուն, նրբիկ և վախվորած ինչ-որ բան։ Մենք պատրաստ ենք գործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ընդունում են այս պայմանը և համաձայն են ձևավորել երաշխիքներ, որ քաղաքական պրոցեսը կլինի այս սկզբունքների շրջանակում», - ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։
aysor.am
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02