Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանում տեղակայված SoftConstruct ընկերության գրասենյակ: Կառավարության ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել է ընկերության գործունեությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկումով:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, ոչ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: SoftConstruct-ի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների թիվը հասնում է 2500-ի:
Բացի խաղային ծրագրերից՝ SoftConstruct-ում ստեղծվել են շատ այլ ծրագրեր, որոնց թվում են՝ Ucraft-ը, որը կայքեր պատրաստելու արագ և պարզ հարթակ է, CRM-ը՝ ուղղված հաճախորդների հետ կապի ապահովմանը, MegaFeed ծառայությունը, որը համարվում է առաջատարներից մեկն աշխարհում և տեսահեռարձակում չունեցող խաղերի մասին մարզադաշտերից օնլայն տեղեկատվություն հավաքագրելու ամենաարագ և արդյունավետ միջոցն է: Նշվել է, որ SoftConstruct-ի մշակված ծրագրերի ու հավելվածների MegaFeed համակարգը թույլ է տալիս տեղեկատվությունն աշխարհի ցանկացած կետից հաճախորդներին փոխանցել մինչև 0,5 վայրկյան արագությամբ, ինչը զգալիորեն ավելի արագ է ցանկացած տեսակի հեռուստահեռարձակումից: Ընկերության FCBanking ծրագիրն էլ նախատեսված է վարկային կազմակերպությունների համար:
Ընկերության ղեկավարները նշել են, որ նախատեսում են տարեցտարի ընդլայնել SoftConstruct-ի գործունեությունն ու ավելացնել աշխատատեղերի թիվը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ընկերության ակտիվ գործունեությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը միտված քայլերն ու ծրագրերը:

16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47