Թուրքիան մտադիր է «ահաբեկչության դեմ պայքարի» շրջանակում ռազմական գործողություններ անցկացնել նաև Սիրիայի այլ շրջաններում։ Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ նրա՝ ներկայում «Ձիթենու ճյուղ» հակաահաբեկչական գործողությունն անցկացվում է Սիրիայի Մանբիջ շրջանում։
«ԱՄՆ-ն խոստացել էր Թուրքիային, որ քուրդ զինյալները կլքեն Մանբիջը, սակայն Վաշինգտոնը չկատարեց իր խոստումը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ասել է, որ երկիրը վճռական է տրամադրված PYD/YPG և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում։
«Թուրքիան նաև պատրաստ է Իրաքի Սինջար շրջանում ռազմական գործողության անցկացմանը։ Թուրքական ԶՈՒ-ն կարող է ցանկացած պահի մտնել այդ քաղաք»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: Մարտի 18-ին հաղորդվել էր, որ թուրքական ԶՈՒ-ն իր հսկողության տակ է առել Աֆրին քաղաքը։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
15:09 06.08.25
11:17 06.08.25
12:25 06.08.25
14:27 06.08.25
10:44 06.08.25
10:03 06.08.25
12:17 06.08.25
10:19 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03