ՌԴ-ում Լիտվայի դեսպանն ու Մոլդովայի դեսպանատան ներկայացուցիչն այցելել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել է Ուկրաինայի դեսպանության ներկայացուցչի ժամանման մասին։ Նա մեկնաբանություններ չի տվել լրագրողներին։
Ավելի ուշ ԱԳՆ շենքին է մոտեցել Չեխիայի դեսպանատան ներկայացուցչին տեղափոխող մեքենան։
Մինչ այդ, ԱԳՆ են այցելել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ալբանիայի, Իտալիայի դեսպանները, ինչպես նաև Ռումինիայի և Նիդեռլանդների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր մի շարք երկրների դեսպաններին նախարարություն կանչելու մասին։ Նշվել է, որ կանչվել են այն երկրների ներկայացուցիչները, որոնք «Սկրիպալի գործով» ոչ բարեկամական քայլ են կատարել Ռուսաստանի նկատմամբ, նրանց կհանձնվեն բողոքի նոտաներ։
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հարձակման պատասխանատուն, անկասկած, Մոսկվան է: Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ Մոսկվային չեն ներկայացվել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտեսի ու նրա դստեր թունավորման առնչությամբ:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03