Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչից առաջ պատասխանեց ՀԱՕԿ լրատվականի հարցերին:
-Պարոն Գյոկչյան, ի՞նչ կասեք հավաքականի առաջին խաղի մասին, որը Մոլդովայի հետ էր:
-Հայաստանի հավաքականը տարբեր կերպ սկսեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Մեր թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց Մոլդովայի հետ: Մենք բավականին լավ ուսումնասիրել էինք մրցակցին և գիտեինք նրան թույլ և ուժեղ կողմերը: Վերլուծությունը տվեց իր արդյունքը և մենք հասկացանք իրենից ինչ ներկայացնում Մոլդովայի հավաքականը: Մեր աշխատանքի արդյունքը եղավ վստահ հաշվով հաղթանակը:
-Անդորրայի հետ խաղում մենք պարտվեցին: Ինչո՞ւ:
-Մենք պարտվեցինք Անդորրային, քանի որ նրանք մեզ անակնակալի էին բերել: Շատ քիչ լուրեր ունեինք նրանց մասին: Թեպետ մենք հետևել էինք նրանց խաղին առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդ խաղում նրանց թիմը ներկայացել էր ոչ մարտական կազմով: Հանդիպումը ցույց տվեց, որ Անդորրան կազմակերպված թիմ է և ունի իսպանական ոճ: Անկախ դրանց, Հայաստանն կարող էր ավելի լավ խաղալ և հաջողության հասնել:
-Հայաստանն ակնհայտ առավելությամբ հաղթեց Ուելսին, ինչպե՞ս ստացվեց այդպես:
-Ուելսի դեմ խաղում բոլորը տեսան, որ ակնհայտ պայքար չկար: Թեպետ մեր հավաքականը շատ լուրջ էր տրամադրվել խաղին: Պարտությունից հետո մեծ էր ցանկությունը հաղթելու: Նախապատրասական փուլի ընթացքում Հայաստանը քիչ հանդիպումներ է անցկացրել և բացի այդ, թիմն առաջին անգամն է մասնակցում նմանատիպ միջազգային մրցաշարի: Բնական է այն, որ բասկետբոլիստները չեն կարող ամբողջ տարին հավաքականի հետ լինեն: Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում և թիմն էլ սկսում է աճել:
-Ի՞նչ կասեք մեր կիսաեզրափակչի մրցակցի՝ Իռլանդիայի թիմի մասին:
-Իռլանդիան կազմակերպված թիմ է, և ագրեսիվ բասկետբոլ է խաղում: Նրանք այս մրցաշարի լավագույն թիմերից մեկն են, բայց Հայաստանի հավաքակամը ևս այս մրցաշարի ֆավորիտներից է: Մենք ամեն ինչ անելու ենք Իռլանդիային հաղթելու համար: Հասցրել ենք վերլուծել նրանց և ձգտելու ենք նրանց հետ խաղում մեզ համար դրական արդյունքի հասնել:
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55