Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Սիրիայի վերականգնման համար 200 մլն դոլարի տրամադրումը, գրում է The Wall Street Journal-ը՝ պաշտոնական աղբյուրների հղումով։
Օհայոյում հինգշաբթի ելույթ ունենալիս Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Սիրիայից «շատ շուտով», և «թող ուրիշները դրա (Սիրիայում իրավիճակի) մասին մտածեն»։ ԱՄՆ պետքարտուղարությունը, իր հերթին, հայտնել էր, որ չունի տեղեկատվություն Թրամփի՝ «Սիրիայից դուրս գալու» պլանների մասին։
Աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տունը կարգադրել է Պետքարտուղարությանը սառեցնել այդ միջոցների տրամադրումը։
Աղբյուրները հայտնել են, որ այդ որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախագահը թերթում լուր է կարդացել, որ ԱՄՆ-ն վերջերս պարտավորություն է ստանձնել լրացուցիչ 200 մլն տրամադրելու վերաբերյալ, որպեսզի աջակցի Սիրիայի վերականգնման ջանքերին։
Թերթի համաձայն՝ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդիսավորությամբ խոստացել էր տրամադրել այդ գումարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի նիստի ժամանակ, որն անցկացվել էր փետրվարին, Քուվեյթում։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «շատ շուտով» կհեռանա Սիրիայից: Հատկանշական է, որ Թրամփն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Պենտագոնն ընդգծել է Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության անհրաժեշտությունը։
Մինչդեռ ԱՄՆ ռազմական ոլորտի ներկայացուցիչներից մեկը, որը քաջատեղյակ է Սիրիայում ԻՊ-ի դեմ տարվող ռազմարշավի ընթացքին, ընդգծել է, որ չի հասկանում, թե նախագահի ասածն իրականում ինչ է նշանակում: Պաշտոնյայի խոսքով՝ այժմ այնպիսի դրություն է, որ ամերիկյան զորքերը Սիրիայից հանելու ժամանակը չէ: Նա հավելել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի առաջ դեռևս մի շարք մարտահրավերներ կան՝ այդ թվում նաև երկրի տարածքում մնացած հարյուրավոր իսլամիստները, նախագահ Բաշար ալ Ասադի քաղաքական ապագայի անորոշությունն ու Ռուսաստանի շարունակական ներկայությունը:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03