«Ռուսազգի ամերիկացիների կոնգրեսը» ամերիկյան ՀԿ-ն բաց նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որտեղ հիասթափություն է հայտնել ռուս- ամերիկյան հարաբերությունների վիճակով ու մտահոգություն՝ այն խտրականությամբ, որին բախվում են ռուսները այդ երկրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք աջակցում ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս կուրսը։ Այն չի կարող որեւէ լավ բանի հանգեցնել։ Դա լուրջ խոչընդոտ է դարձել կառուցողական երկխոսության համար։ Ավելին՝ Ռուսաստանի դեմ օդիոզ հռետորաբանությունը ծնում է ատելություն բոլոր ռուսների հանդեպ։ Այս երկրում ապրող հինգ միլիոն՝ ռուսազգի ամերիկացիները ստիպված են իրենց վրա կրել այդ անհեթեթ բառերի ու գործողությունների հետեւանքները։ Ռուսազգի ամերիկացիները լուրջ խտրականությունների են բախվում»,- ասվում է նամակում, որը գրվել է կազմակերպության նախագահ Նատալիա Սաբելնիկի անունից։
Նամակում նաեւ դատապարտվում է ԱՄՆ-ից ռուս դիվանագետների արտաքսումը՝ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության պատրվակով։
«Մենք ձեզ խնդրում ենք դադարեցնել նոր սառը պատերազմի զարգացումը, որը ավելի ու ավելի շատ է հսկողությունից դուրս գալիս։ Պետք է կանգնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ու երկխոսություն սկսել։ Ցավոք, որքան ավելի փխրուն են դառնում կապերը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ, այդքան ավելի վտանգվում է խաղաղությունը մեր ամբողջ մոլորակում»,- ասվումէ նամակում։
«Աերիկացի ռուսազգիների կոնգրեսը» հիմնվել է 1973-ին, կազմակերպության շտաբ բնակարանը Սան Ֆրանցիսկոյում է գտնվում։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55