Իշխանություններն այլընտրանքային տարբերակ են առաջարկում ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակԴավիթ Հարությունյանը նշել է, որ ստորագրված ընտրական ցուցակները չեն կարող հրապարակվել, քանի որ այդպիսին է Վ ենետիկի հանձնաժողովի պահանջը, որը դա համարում է ընտրության գաղտնիության սկզբունքի խախտում: «Սակայն մենք ընտրել ենք մի տարբերակ, որը, մեր կարծիքով, փարատելու է բոլոր այն մտահոգությունները, որ ունեն մեր ընդդիմադիր գործընկերները: Մենք առաջարկում ենք գրանցման էլեկտրոնային սարքից տպել այն ընտրողների համարները, որոնք գրանցվել և մասնակցել են ընտրություններին տվյալ տեղամասում: Էլեկտրոնային սարքը տպում է այդ անձանց համարները: Մեր հաշվարկով տպվելու է մոտավորապես 1.5-2-մետրանոց ժապավեն, որը սոսնձվելու է A4 ֆորմատի թղթի վրա: Որևէ կնիք չի դր վելու այդ ժապավենի վրա, սակայն սա հնարավորություն է տալու միանշանակ իմանալ, որ, օրինակ, Դավիթ Հարությունյանը, մասնակցել է քվեարկությանը»,- նշել է Հարությունյանը:
Նա մանրամասնել է, որ ընտրողների ընտրական ցուցակները շատ հեշտ հնարավոր է ներբեռնել ինտերնետից, ապա, ունենալով քվեարկության մասնակցած ընտրողների համարների մասին տեղեկատվությունը, հնարավոր կլինի համադրել դրանք և հասկանալ, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը տվյալ տեղամասում: «Բոլոր այն անձինք, ովքեր իրավունք ունեն գտնվելու հանձնաժողովի նիստում, իրավունք են ունենալու լուսանկարել ընտրողների համարների ցանկը պարունակող ժապավենը, որը սոսնձվելու է A4 ֆորմատի թղթի վրա: Իսկ հանձնաժողովի նիստին գտնվելու իրավունք ունեն դիտորդները, հ անձնաժողովի անդամները, վստահված անձինք, լրագրողները, այցելուները: Նրանք կարող են լուսանկարել այս ցուցակները, որպեսզի տեղամասից դուրս գալուց հետո անմիջապես համադրեն այդ ցուցակն իրական պատկերի հետ»,- մանրամասնել է Հարությունյանը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55