«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող հիմնական հայեցակարգային փոփոխությունները կապված են ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆունկցիաների բեռնաթափման է և բուհական ինքնավարության կտրուկ աճի հետ: Այսօր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի փակումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Փոփոխություններից մեկն էլ, ըստ նախարարի պետք է լինի հայաստանյան բուհական համակարգի հստակեցումը. «Ըստ էության, մենք հիմա ունենք անթիվ-անհամար համալսարանների ցանց և համալսարան են կոչվում անգամ այն ուսումնական հաստատությունները, որոնց ուսանողների թիվը չի անցնում անգամ հարյուրը: Պետք է հստակեցվեն և լիցենզիոն պայմանները, և համալսարան հասկացությունը, և ցանցային համալսարան գաղափարը, ինչպես նաև ինստիտուտ, հետազոտական համալսարան հասկացությունները, բուհական խորհուրդների գործուներությունը, համալսարանի ապաքաղաքականացման գործընթացը»:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ օրենքի նախագծումներն արդեն կան՝ սկսած իր իրավական ձևակերպումներից, այսինքն՝ բուհական հիմնադրամ ասելով ինչ ենք հասկանում, պետական, ոչ պետական ձևաչափն ինչպես պետք է համակցվի:
Լրագրողների հարցին, թե հնարավոր է դրանից հետո որոշ բուհեր փակվեն, նախարարը պատասխանեց. «Բուհական խոշորացում ասելով նկատի ունենք ինստիտուցիոնալ խոշորացում, այսինքն՝ կրճատման խնդիրներ չի կարող լինել: Բայց գոյություն ունի նաև կրթության որակավորումների շրջանակ, կրթական ոլորտներ, իսկ համալսարան կոչվում է այն կրթական հաստատությունը, որը առնվազն երեք կրթական ոլորտներով իրականացնում է ծրագիր, եթե դրանցից մնում է մեկը, կամ երկուսը, դա արդեն խորքային կրթություն է, որտեղ սկսում է ինստիտուային կարգավիճակն աշխատել: Այս տրամաբանությամբ է իրականացվում»:
Կրթության գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ նոր օրենքը հնարավորություններ պետք է ստեղծի, որ կարողանան կրթության որակ ակնկալել:
«Եթե հաստատությունը համալսարան է կոչվում, ապա պետք է ունենա ինչ-որ մասնագիտությունների շարք: Եթե օրինակ վերցնենք, որ որևէ համալսարանի ուսանողների թիվը 200 է, դա էլ բաժանենք 6-7 մասնագիտության, դա է բաժանենք չորսի, ստացվում է ուսանողների թվաքանակը ուղղակի հնարավություն չի տալիս այդտեղ որակ ունենալ: Ուրեմն՝ կարող է լինել 200-500 խորացված ուսումնական հաստատություն, բայց լինել արդե ինստիտուտային»,-հավելեց Լ. Մկրտչյանը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47