Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո խոստացել էր ամերիկյան տնտեսությունն առավել հզորացնել, կրկին քննադատել է աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Ջեֆ Բեզոսին՝ պահանջելով ավելի շատ հարկեր վճարել պետությանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բեզոսն առցանց վաճառք իրականացնող Amazon ընկերության հիմնադիր-ղեկավարն է: Հեղինակավոր Forbes հանդեսը նրա կարողությունը գնահատել է 131.1 մլրդ դոլար՝ նրան ճանաչելով աշխարհի ամենահարուստ մարդ:
ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ երկրի փոստային ծառայությունը Amazon-ի համար առաքված ամեն մի ծանրոցի համար միջինում կորցնում է 1.5 դոլար, որոնք միասին կազմում են միլիարդավոր դոլարներ:
«Փոստային ծառայության հետ կապված այս խարդախությունների վերջը պետք է տրվի: Amazon-ը պետք է իրական ծախսերի համար վճարի, ու պետք է հենց հիմիկվանից սկսած իրական չափերով հարկերը վճարել»,-Twitter-ում գրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ կարող է Amazon-ի դեպքում որոշակի հարկային փոփոխություններ անել:
Թրամփը հայտարարել էր, որ ի տարբերություն մյուսների՝ Amazon-ը փոքր հարկեր է վճարում Նահանգների իշխանություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին կամ ընդհանրապես չի վճարում, օգտագործում է ԱՄՆ-ի փոստային համակարգը որպես սեփական առաքիչ (մեծ վնասներ հասցնելով ԱՄՆ-ին) և շուկայից դուրս է մղում հազարավոր մանրածախ վաճառողների:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44