Վերջին երկու տարիներին համաշխարհային քաղաքական գործընթացներն ավելի մեծ փոփոխությունների են ենթարկվել, քան վերջին քսանհինգ տարիներին։ Ակնհայտ է նաև, որ փոփոխությունների արագությունը գնալով մեծանում է։ Չինաստանի նախագահ Սի Ծիփինի «հավերժ նախագահ» ընտրվելը, Դոնալդ Տրամպի «Ամերիկան առաջին տեղում» (America First) քաղաքականությունը, ՌԴ դիվանագիտական ճգնաժամն արևմտյան աշխարհի հետ և էլի շատ հանգամանքներ հուշում են, որ սառը պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը ենթարկվում է լրջագույն փոփոխությունների։ ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները դեռևս կառավարվում են իներցիայի ուժով, սակայն այստեղ իրավիճակը ևս անհասկանալի ապագա ունի։
Մեկնարկում է խոշոր տերությունների ժամանակը։ Միաբևեռ կամ Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող լիբերալ դեմոկրատական աշխարհակարգն իր տեղը զիջում է բազմաբևեռ ու դեռևս անհայտ անվտանգային միջավայր ունեցող աշխարհակարգի։
Չի բացառվում նոր ռազմական միավորումների ստեղծումը, որոնք կհավակնեն փոխել աշխարհի անվտանգային պատկերը։
Գաղտնի ծառայությունները, կիբեռ հզորությունները ու ռազմական կարողությունները գնալով ավելի կարևոր նշանակություն են ստանում։
Փոքր պետությունները, ինչպիսին Հայաստանն է, նման փոփոխությունների վրա ազդելու գործիքներ քիչ ունեն, սակայն կարող են դառնալ այդ փոփոխությունների «շահառու» թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։ Այնպես, ինչպես հայ ժողովուրդը դարձավ Սառը պատերազմի շահառու՝ ստեղծելով անկախ պետություն ու ազատագրելով Արցախը։
Մեր տարածաշրջանային երեք տերություններ՝ Թուրքիան, Իրանը ու Ռուսաստանը, նույնպես գտնվում են անկանխատեսելի վիճակում։ Այս երեք պետություններն էլ ունեն չլուծված լրջագույն հարցեր միմյանց, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։ Իսկ հարևան Ադրբեջանը մնում է իրական սպառնալիք։ Սա, թերևս, սպասվող մարտահրավերներից միակն է, ում հետ Հայաստանը կարող է «խոսել ցանկացած լեզվով»։
Բոլոր մյուս մարտահրավերների պարագայում Հայաստանի զինանոցում մեծ հաշվով մնում է միայն դիվանագիտությունը, որը ավելի քան երբևէ պետք է հիմնվի հայկական ինքնության ու Սփյուռքի վրա։ Իսկ հայկական ինքնությունը, ինչպես և հայկական Սփյուռքը բազմաշերտ է, աշխարհագրական առումով ներառելով հարաբերությունների ու ռազմավարական գործակցության լայն դաշտ սկսած արևելքից, Մերձավոր Արևելք, ԱՊՀ, ԵՄ, մինչև Լատինական Ամերիկա ու ԱՄՆ։ Բովանդակային առումով հայկական ինքնությունը պատասխանում է Արցախի, Հայոց ցեղասպանության ճանաչման ու անվտանգության, հետխորհրդային երկրների և Արևելքի ու Արևմուտք հետ հարաբերություններին։
Թեման արդիական է, հատկապես կառավարության փոփոխությունների շեմին։
Վիկտոր Ենգիբարյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ,
«Հայաստանում եվրոպական շարժում» ՀԿ նախագահ
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02