Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ գլխավոր շտաբի պետը մասնակցել են զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ անցկացված հոգեհանգստի կարգին, ծաղիկներ խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
«Բանակաշինությունը պետականաշինության նման անընդհատ գործընթաց է։ Մարդիկ, ովքեր համարում են, որ ամեն ինչ կատարել են ներկայիս փուլի համար, պետք է նոր մտքերով ու գաղափարներով ճանապարհ հարթեն գործընթացի շարունակության համար։ Կարծում եմ, մեր բանակաշինությունը բացառիկ պատմություն է։ Այն պետական կառույցի և հաղթական բանակի ձևավորման պատմություն է։ Որքան էլ ապրիլյան դեպքերը ցավալի ու ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, երկիրը պաշտպանելու այլ ձև աշխարհի որևէ երկրի բանակ դեռևս ի հայտ չի բերել։ Զինվորական ծառայությունը միշտ էլ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով անգամ երկիրը պաշտպանելու գաղափարի հետ։ Կարծում եմ, մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը ողջ երկրի, պետական համակարգի, հասարակության կենսակերպ է, և կարծում եմ, որ դա է մեր հետագա քայլերի առանցքը, բոլոր այն ծրագրերի ու նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպեսզի որպես «Ազգ-բանակ» պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունը, այն հսկայական ժառանգությունը, որը, որպես ժողովուրդ, ունենք հազարամյակների ընթացքում։ Մենք շատ հետևողական աշխատել և աշխատելու ենք մեր մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, մեր բանակի համբավը այն մակարդակի վրա պահելու համար, որով դուրս ենք եկել ղարաբաղյան պատերազմից, և կարծում եմ, մենք պետք է մշտապես ի վիճակի լինենք լուծելու խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ 21-րդ դարի շատ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նշել է Վիգեն Սարգսյանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47