Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմն Աստրախանից կտեղափոխվի Դաղստան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Որոշում է կայացվել Կասպյան նավատորմը Կասպիսկ տեղափոխելու մասին։ Այնտեղ հսկայական շինարարություն է ծավալվում՝ կառամատույցներ, նավամատույցներ, սպասարկման կետեր, բնակարաններ։ Բազմակի կավելանան սպաների ու զինծառայողների քանակը»,–հայտարարել է Շոյգուն։ Նրա խոսքով, նավատորմի տեղափոխումը տարածաշրջանում անվտանգության կարեւոր բաղադրիչ է։
Մեկնաբանելով նավատորմի տեղափոխման որոշումը՝ Սեւծովյան նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Վիկտոր Կրավչենկոն «Ինտերֆաքս»–ին հայտնել է, որ այդ քայլը թույլ կտա Կասպյան ծովում «հզոր բռունցք» ստեղծել։
«Մենք Կասպյան ծովում կունենանք հզոր բռունցք։ Բոլոր ուժերը կենտրոնացած կլինեն մեկ տեղում, եւ տորմիղը կախված չի լինի եղանակային պայմաններից»,–ասել է ծովակալը։
Այն, որ այս որոշումը ելնում է եղանակային նկատառումներից, պնդել է նաեւ ռազմական փորձագետ, 1-ին կարգի կապիտան Միխայիլ Խոդարենյոկը։ Նա հիշեցրել է, որ նախկինում տորմիղը տեղակայված էր Բաքվում։
«ԽՍՀՄ փլուզումից հետո այն տեղափոխեցին լրիվ անպատրաստ տեղ՝ Աստրախան։ Նրանք հաշվի չէին առել, որ Վոլգայի դելտան եւ Կասպից ծովի հյուսիսային հատվածը սառցակալում է»,–նշել է ռազմական փորձագետը։ Նա հնարավոր է համարել, որ Աստրախանում տեղակայման ինչ–որ կետ մնա։
Պաշտպանության նախարարությունում մատնանշել են, որ կասպյան նավատորմը Հարավային ռազմական օկրուգի ծովային բաղկացուցիչն է։ Այն Կասպյան տարածաշրջանում ապահովում է Ռուսաստանի ազգային–պետական շահերը՝ իրականացնում է հակաահաբեկչական միջոցառումներ, զբաղվում է առեւտրի, ինչպես նաեւ նավթի արդյունահանման վայրերում ռուսական պետական շահերի պաշտպանությամբ: Տորմիղը ներառում է մի քանի բրիգադ եւ նավերի ստորաբաժանումներ, ափամերձ ուժեր:
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
10:02 07.08.25
11:19 07.08.25
12:44 07.08.25
12:35 07.08.25
12:14 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03