ARM | RUS |

Արագ պարտության և երկարատև, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը. Էդմոն Մարուքյան

03.04.18 | 09:59

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հեղինակային հոդվածը, որը լույս է տեսել Առավոտ օրաթերթում.

***

Քաղաքականությունը նման է խճանկարի, որին չափազանց մոտ տարածությունից նայելով` շատ բան չես հասկանա. հարկավոր է մի փոքր հեռանալ՝ տեսնելու համար ամբողջական պատկերը: Ընդ որում, հեռանալ թե՛ տարածական, թե՛ ժամանակային իմաստներով:

Այսօրվա քաղաքական խճանկարի առաջին դրվագները պատկերվեցին դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ գործող իշխանությունը, ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների սեփական հայեցակարգը, հանդես եկավ Հայաստանը պառլամենտական հանրապետություն դարձնելու բավականին ամբիցիոզ նախաձեռնությամբ:

Իսկ ի՞նչ է ենթադրում պառլամենտարիզմը: Այն ենթադրում է քաղաքական մրցակցային միջավայր և բազմազանություն, զարգացած կուսակցական համակարգ և ազատ պայմաններ՝ այդ համակարգի զարգացման համար, զսպումների և հակակշիռների իրական մեխանիզմներ, ընդդիմության համար երաշխավորված խորհրդարանական վերահսկողության իրական գործիքներ, քաղաքական մենաշնորհի չեզոքացում, «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքի իսպառ բացառում և այլն:

Սկզբունքորեն, սա ներառում է ժողովրդավարության գործիքակազմի զգալի մասը: Լինի համակարգը պառլամենտական, թե նախագահական, հարկավոր են որոշակի նվազագույն պայմաններ, որպեսզի այն աշխատի: Եվ այդ նվազագույն պայմաններից մեկն էլ երկրում քաղաքական այլընտրանքների առկայությունն է, որը քաղաքականությունը դարձնում է բազմակողմ հարաբերությունների միջավայր, այլ ոչ թե իշխանության մենախոսության:

Ահա այսպիսի քաղաքական այլընտրանք ներկայացնելու նպատակով էր, որ 2016թ. Լուսավոր Հայաստան, Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները հիմք դրեցին ԵԼՔ դաշինքին՝ միասնաբար մասնակցելով 2017թ. խորհրդարանական ընտրություններին:

Իրականացրեցինք դռնեդուռ քարոզարշավ, տնետուն, համայնք առ համայնք, փոքրից մինչև մեծ ներկայացրեցինք երկրի զարգացման մեր տեսլականը և տեղեկացրեցինք ՀՀ քաղաքացիներին, որ այդ ընտրությամբ նրանք ունեն բացառիկ շանս՝ ազատվելու գործող իշխանություններից՝ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունից։ Մենք մանրամասն ներկայացրեցինք, թե ինչ նոր մեխանիզմներ են ներդրված քաղաքացիների ձայները պաշտպանելու և տեղ հասցնելու համար, վստահեցրեցինք, որ մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր օգտին քվեարկված յուրաքանչյուր ձայնը պահելու համար: Ցույց տվեցինք այն ճանապարհը, որով Հայաստանի խորհրդարանում կարող էր ձևավորվել ԵԼՔ դաշինքի քաղաքական մեծամասնությունը: Հենց այդպիսի արդյունքի դեպքում, ոչ թե Հանրապետականը, այլ ԵԼՔ դաշինքը կարող էր որոշել, թե ով պետք է լինի նոր սահմանադրությամբ Հայաստանի թիվ մեկ դեմքը՝ վարչապետը։

Այդ նույն քարոզարշավի ժամանակ բազմիցս բարձրաձայնել ենք, որ սա մեր քաղաքացիների վերջին շանսն է՝ մինչև 2022 թվականը երկրում փոխելու իշխանությունը, քանի որ Հայաստանում այլևս նախագահի համաժողովրդական ընտրություններ չեն լինելու և սա վերջին ընտրապայքարն է առաջիկա 5 տարիների համար։

Ինչևէ, ընտրությունները տեղի ունեցան և գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

  1. ՀՀԿ-ն ստացավ 770.441 քվե կամ 49.12%,
  2. Ծառուկյան դաշինքը՝ 428.836 քվե կամ 27.32%,
  3. ԵԼՔ դաշինքն ստացավ 122.065 քվե կամ 7.77%,
  4. ՀՅԴ֊ն՝ 103 048 քվե կամ 6.57%:

2017 թվականի ապրիլի 4-ին՝ ընտրություններից երկու օր անց, ԵԼՔ դաշինքը ընդունեց հայտարարություն՝ արձանագրելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի զանգավածային բաժանում, վարչական ռեսուրսի կիրառում: Սակայն, դաշինքը նաև արձանագրեց այն ցավալի փաստը, որ այդ խախտումները կատարվել են տասնյակ հազարավոր քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ՝ այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտում, ինչը հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:

Դաշինքի հայտարարության առաջին կետում ասվում էր, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, և ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե։ Ամփոփելով հայտարարությունը՝ դաշինքն արձանագրել էր, որ իրեն համարում է իր օգտին քվեարկած 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը և որ ԵԼՔ դաշինքը գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության:

Դաշինքի հայտարարության տրամաբանությունն այն էր, որ ՀՀ քաղաքացիներն այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, հնարավորություն են ունեցել կանխելու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրությունը, ունեցել են սեփական ձայները պահելու երաշխավորված մեխանիզմ, սակայն նրանք դա չեն արել: Արդյունքում դաշինքն ստանձնել է իր օգտին քվեարկած քաղաքացիների պատվիրակը լինելու բարձր պարտականությունը և չի սկսել Սահմանադրական դատարան դիմելու անարդյունավետ գործընթաց՝ իր ձեռքի տակ չունենալով այնպիսի վճռորոշ խախտումների կամ ընտրակեղծքիների փաստաթղթավորված ապացույցներ, որոնք կլինեին Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ծանրակշիռ հիմքեր։

Ազգային Ժողովի ընտրություններից անմիջապես հետո ԵԼՔ դաշինքը լծվեց Երևանի ավագանու ընտրություններին: 2017 թվականի մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների արդյունքներով ընտրություններին մասնակցած երեք ուժերից՝

  1. ՀՀԿ-ն ստացավ 240.034 քվե կամ 71,25%,
  2. ԵԼՔ դաշինքն ստացավ 70. 730 քվե կամ 21%,
  3. Երկիր ծիրանի կուսակցությունն ստացավ 26.107 քվե կամ 7,75%։

Ընտրություններից հետո ԵԼՔ դաշինքը արձանագրեց, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր և կայուն հենարան և Երևանի ավագանիում ԵԼՔ խմբակցությունն իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը:

Դաշինքը հռչակեց, որ ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:

Լծվելով խորհրդարանական աշխատանքին և ստանձնելով խորհրդարանական ընդդիմության դերն ու պատասխանատվությունը՝ ԵԼՔ դաշինքն իսկզբանե իր առջև նպատակ դրեց խորհրդարանական բոլոր լծակների գրագետ օգտագործմամբ դառնալ իշխանության իրական այլընտրանքը, վերահսկել վերջինիս և Ազգային Ժողովում հավուր պատշաճի ներկայացնել բոլոր այն քաղաքացիների ձայնը, ում համար կարևոր է Հայաստանում իրական ժողովրդավարական փոփոխությունների օրակարգը: Սա է եղել մեր հավատամքն ու գործելաոճը մինչ այժմ:

Ես վստահ եմ, որ հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները, քարացած մտածողությամբ գործել այսօրվա փխրուն աշխարհում: Հենց այս նոր մտածողությունն ու գործիքակազմն է, որ իսկզբանե դրվել է ԵԼՔ դաշինքի գործունեության հիմքում. չգնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով, չտրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ անմտություն է ամեն անգամ անել նույն բանը և ամեն անգամ սպասել, որ կստանաս նոր արդյունք. հնարավոր չէ նույն քայլերով այլ արդյունքի հասնել։

Տարիներ շարունակ իշխանության կողմից հանրությանը մատուցվել է այն գաղափարը, որ իշխանությունը չունի իրական այլընտրանքներ, որ իշխանությունը միակն է, որ կարող է ստանձնել պետության կառավարման դժվարին և պատասխանատու գործը: Այս միտքը դարձել է մանիպուլյատիվ գործիք, որով իշխանությունը շատ հաճախ մոլորեցրել է հանրությանը՝ ի վերջո շատերի մոտ բերելով հետևյալ հարցադրումը՝ եթե ոչ նրանք, ապա ո՞վ: Ստացվում է՝ մի կողմից ձախողել պետության կառավարումը, մյուս կողմից՝ լինել «միակը». ահա այսօրվա Հայաստանի մեծագույն քաղաքական պարադոքսներից մեկը: Բայց այս պարադոքսի լուծումը մենք ունենք:

Ահա, թե ինչու մեզ համար առաջնային նշանակություն ունի հետևողականորեն ցույց տալ հանրությանը, որ մենք ունենք իրական այլընտրանք, ունենք պետության կառավարման ալտերնատիվ գործիքակազմ, նոր քաղաքական մշակույթ և մրցունակ թիմ: Ուստի, Ազգային ժողովում ԵԼՔ դաշինքն իսկզբանե հանդես եկավ տարբեր այլընտրանքային նախաձեռնություններով՝ առաջադրելով Ազգային ժողովի նախագահի սեփական թեկնածու և ներկայացնելով այլընտրանքային ծրագիր ու մոտեցումներ: ԵԼՔ դաշինքը հանդես եկավ Հանրապետության նախագահի այլընտրանքային թեկնածուի առաջադրման նախաձեռնությամբ, որը չհաջողվեց մյուս խմբակցությունների գործընկեր պատգամավորների մեզ չմիանալու պատճառով: Բազմաթիվ նախաձեռնություններ և այլընտրանքային ծրագրեր գտնվում են մշակման փուլում, որոնք պետք է դառնան Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն գործոններ:

Մենք ամենօրյա ռեժիմով ձեռքներս պահում ենք քաղաքական փոփոխությունների զարկերակին, իսկ այս օրերին, ինչպես գիտեք, ամենից քննարկվող թեման Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության և դրա դեմ պայքարի մեթոդներն ու ռազմավարությունն են, դրա քաղաքական իմաստը, այդ գործընթացի շուրջ համախմբվելը կամ չհամախմբվելը: Շատերի մոտ սա դեժավյու է առաջացնում, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում ներկայացնել մեր մոտեցումները քննարկվող թեմաների մասին և այն ամենը, ինչին հավատում ենք մենք։

Դեռևս ամիսներ առաջ, ԵԼՔ դաշինքը, քննարկումների արդյունքում հանգեց կոնսենսուսային որոշման՝ առ այն, որ մեզ համար անընդունելի է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը: Միևնույն ժամանակ, այդ կոնսենսուսի լույսի ներքո, քաղաքագիտորեն և իրավական տրամաբանությամբ բոլորս հասկանում էինք, որ Սերժ Սարգսյանն իր կուսակցության հետ միասին վերարտադրվել է դեռևս 2017 թվականի ապրիլի 2-ին, հետևաբար, ՀՀ քաղաքացիների հետ հարկավոր էր լինել անկեղծ և մեր հռետորաբանության մեջ օգտագործել ոչ թե վերարտադրություն, այլ երրորդ ժամկետ արտահայտությունը:

Այո՛, մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը, երրորդ ժամկետին անցնելով, դրժում է նախկինում իր կողմից տրված խոստումը: Այսպիսով, հօդս է ցնդում սահմանադրական բարեփոխումների ամբողջ միֆը: Վերջին շրջանում ընդունված սահմանադրական օրենքներով ամեն բան արվեց, որ Հայաստանն ունենա անվերահսկելի սուպերվարչապետ և զրո խորհրդարանական կառավարում՝ իր եվրասիական բոլոր ավանդույթներով։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը բռնապետություն դառնալու անհրաժեշտ ռեսուրս չունի. դա կատարյալ բախտախնդրություն է: Ուստի, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ֊ի՝ Հայաստանը բռնապետություն դարձնելու բոլոր փորձերը ձախողվելու են։

Մյուս կողմից, որպես խորհրդարանական ուժ, հավատարիմ լինելով մինչև հիմա գոյություն ունեցած մեր գործելաոճին, մենք կարող էինք առաջադրել վարչապետի այլընտրանքային թեկնածու, ներկայացնել այլընտրանքային ծրագիր. սա անելու համար, դաշինքի ներսում հարկավոր էր ունենալ միասնականություն և կոնսենսուս։

Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն իսկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը: Մյուս կողմից, մարդկանց դժվար է լինելու տրամադրել որևէ ընտրական պրոցեսի՝ գյուղում, քաղաքում կամ համապետական ընտրություններում։ Ուստի, մենք անկեղծ ենք մեր գործընկերների և մեր քաղաքացիների հետ: Մենք մեր քաղաքական վերլուծություններում, մեր ռեսուրսների հաշվարկում եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն, ինչին ինքներս էլ չէինք հավատում։ Չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել ԵԼՔ դաշինքը:

Մյուս կողմից, առաջանում է լիովին տրամաբանական հարց՝ իսկ ի՞նչ անել այս իրավիճակում, եթե Սերժ Սարգսյանն է նշանակվում վարչապետ՝ քաղաքական մեծամասնության կոալիցիայի և չի բացառվում նաև՝ Ծառուկյան դաշինքի աջակցությամբ։

Կարծում եմ, այս փուլում մենք պիտի ստանձնենք իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, որն այս պահին առավել հնարավոր և իրատեսական է: Մենք պետք է իշխանությունների առջև առաջադրենք պայմաններ, որոնց համաձայն՝ ԵԼՔ դաշինքին, որպես խորհրդարանական ընդդիմության, և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող շերտերին պետք է տեղեր տրվեն երկրում առկա և փոփոխված սահմանադրությամբ ստեղծված բոլոր վերահսկիչ և անկախ կառույցներում, փոխզսպման և հավասարակշռման գործառույթ իրականացնող մարմիններում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն։

Մասնավորապես, իշխանությունը պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2֊ին նշանակելու քաղաքական իրավունքը, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու քաղաքական իրավունքը, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 2֊ին և ՀՌԱՀ 7 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը, Հաշվեքննիչ պալատի 7 անդամներից 3-ին նշանակելու իրավունքը, Կենտրոնական բանկի խորհրդում 8 անդամներից 2-ին նշանակելու հնարավորությունը, հնարավորություն տալ ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող ինստիտուտների առաջարկությամբ նշանակել ՏՄՊՊՀ 7 անդամներից 3-ին և ՀԾԿՀ 5 անդամներից 2-ին, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամներից առնվազն 3-ին՝ բնականաբար մրցութային և հարցազրույցի փուլերն անցնելու պարագայում:

Հայաստանին վերջին տարիներին հասցված համակարգային վնասը կարող է նվազեցվել միայն այս կերպ՝ քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ համագործակցության ճանապարհով՝ զսպումների և հակակշիռների ստեղծման արդյունքում. այլ տարբերակ չկա և լինել չի կարող:

Միաժամանակ, հարկավոր է նշել, որ նոր խորհրդարանի ձևավորման այս մեկ տարվա ընթացքում իշխանության հեղինակությամբ տեղի են ունեցել մի շարք հակաժողովրդավարական իրադարձություններ, որոնք առավել կենսական են դարձնում վերջինիս վերահսկելու անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնության կողմից կայացվեց քաղաքական որոշում՝ կրճատելու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը՝ այն դարձնելով 9: Պատճառն այն էր, որ 10-րդ հանձնաժողովի նախագահը պետք է լիներ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ, ուստի, նման որոշում կայացվեց՝ կանխելու համար այդպիսի զարգացումը:

Խախտումներով ընդունվեց նոր դատական օրենսգիրքը, որի համաձայն՝ 2019 թվականից փաստաբանների նկատմամբ կկիրառվի դատական տուգանք: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացավ քրեակատարողական հիմնարկում՝ ունենալով կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններ և դրա համար մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Բարձրացվեցին հարկերը և այլ պարտադիր վճարները, ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ իշխանական պատգամավորի կողմից բռնություն կիրառվելու հարցով խորհրդարանում մերժվեց էթիկայի հանձնաժողովի նիստ գումարելու և այն քննարկելու նախագիծը:

Նոր օրենքի համաձայն՝ կառավարության նիստերը դառնում են դռնփակ, արգելվում է լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերին: Խախտվում է Սահմանադրությունը՝ ստեղծելով առաջին փոխվարչապետի պաշտոն, իսկ կառավարության կառուցվածքը դառնում է այնպիսին, որ այն վերջնականապես դուրս մնում խորհրդարանական վերահսկողությունից՝ վերածվելով վիթխարի ուժով օժտված անվերահսկելի մեքենայի:

Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների պնդումների համաձայն՝ Հայաստանում առկա են քաղաքական բանտարկյալներ. ես կիսում եմ այդ կարծիքը և գտնում եմ, որ բռնության հետ որևէ աղերս չունեցող հասարակական-քաղաքական բոլոր գործիչները, ովքեր այս պահին գտնվում են բանտերում կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ քրեական հետապնդումը նրանց նկատմամբ պետք է դադարեցվի:

Վերը նշված բոլոր փաստարկները և քաղաքական իրողությունների խորքային գնահատականը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում տեղի է ունենում ժողովրդավարության շարունակական հետընթաց, որը կանգնեցնելու համար հարկավոր են արմատական և համակարգային փոփոխություններ: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել բերված փաստարկները, մերժել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մշակույթը, չլսել թե՛ իմ և թե՛ ինձ պես մտածող այլ քաղաքացիների ձայները, երկրի ներսում ավելի հաճախ են լսվելու կրակոցների ձայները, որոնք տասնամյակներով հետ են շպրտելու Հայաստանը՝ խորացնելով ժողովրդի հուսալքությունը և խարխլելով պետության հիմքերը:

Էդմոն Մարուքյան

Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ,

ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր


«Դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում, քան արևմտյան գործընկերների մասնակցության շնորհիվ ձեռք բերվածը»․ Հայկ Մարությանի կուսակցություն

«Դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում, քան արևմտյան գործընկերների...

18:04

ԵԱՀԿ-ն հայտարարել է՝ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի համաձայն՝ կլուծարեն Մինսկի խումբը

ԵԱՀԿ-ն հայտարարել է՝ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի համաձայն՝ կլուծարեն Մինսկի...

17:42

«Փաշինյանը հայտարարում է՝ «կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց մեր վերահսկողության տակ են»»․ ըստ Մարուքյանի՝ նոր զիջումներ են սպասվում

«Փաշինյանը հայտարարում է՝ «կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց մեր վերահսկողության...

17:03

Երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ, մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից․ Սաղաթելյան

Երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ, մենք կարող ենք խուսափել սպասվող...

16:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակների թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մայա Սանդու

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակների թշնամանքին վերջ դնելու...

16:44

Հիանալի է, երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին. Իտալիայի փոխվարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին

Հիանալի է, երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին. Իտալիայի փոխվարչապետը՝ Հայաստանի և...

16:33

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են հայտնի երգիչ Գրիգերի Եսայանին

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են հայտնի երգիչ Գրիգերի...

16:26

Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հանգրվանը

Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական...

16:15

Ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ

Ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ

15:54

Կոնգրեսական Բրեդ Շերմանը դեմ է արտահայտվել Ադրբեջանին զենքի հնարավոր փոխանցմանն ու պահանջել ազատ արձակել հայ գերիներին

Կոնգրեսական Բրեդ Շերմանը դեմ է արտահայտվել Ադրբեջանին զենքի հնարավոր փոխանցմանն ու պահանջել ազատ...

15:37

Ինչո՞ւ Ադրբեջանը չստորագրեց Խաղաղության պայմանագիրը․ Օսկանյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ Ադրբեջանը չստորագրեց Խաղաղության պայմանագիրը․ Օսկանյան...

15:17

«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝ չունենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝...

15:02

Կեցցե´ մեր վարչապետը. ՔՊ-ական

Կեցցե´ մեր վարչապետը. ՔՊ-ական

14:42

Սա պետականության փաթեթավորված հանձնում է. Ալիևը ստացավ այն, ինչ ցանկանում էր, իսկ Փաշինյանն ու Թրամփը ստացան գերդոզավորված պոպուլիզմի իրենց փայաբաժինը. Արշակ Կարապետյան

Սա պետականության փաթեթավորված հանձնում է. Ալիևը ստացավ այն, ինչ ցանկանում էր, իսկ Փաշինյանն ու...

14:25

Նուբարաշենի աղբավայրում կատարվում են հողային աշխատանքներ

Նուբարաշենի աղբավայրում կատարվում են հողային...

14:10

«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ծառի տակ ընդմիջում անող 2 քաղաքացու․ նրանցից մեկը զոհվել է

«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ծառի տակ ընդմիջում անող 2 քաղաքացու․ նրանցից մեկը զոհվել...

14:06

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է...

14:00

Եթե պետք է վերջում այդ ճանապարհը տայիր, մարդկանց ինչո՞ւ սարքեցիր տնավեր. Նարեկ Կարապետյան

Եթե պետք է վերջում այդ ճանապարհը տայիր, մարդկանց ինչո՞ւ սարքեցիր տնավեր. Նարեկ...

13:42

Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք մեր պետության ավարտի ազդարարն էին. ՊԵԿ նախկին նախագահ

Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք մեր պետության ավարտի ազդարարն էին. ՊԵԿ նախկին...

13:33

Բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում. ենթադրում եմ, որ Իրանը կաջակցի ապաշրջափակմանը. Արմեն Գրիգոյան

Բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում. ենթադրում եմ, որ Իրանը կաջակցի...

13:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03