Հայաստանի և Արցախի հանրապետությունների երիտասարդության կրթական, սոցիալական և քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ՝ նպաստելով երիտասարդների կրթական մակարդակի ոչ բավարար լինելուն, սոցիալական դժվարություններին, աշխատաշուկայի անհամաչափությանը և քաղաքական հնարավորությունների անհավասարությանը, որոնք պետության բացթողումն են: Այս մասին ասված է Հ Յ Դաշնակցության երիտասարդական և ուսանողական միությունների համահայկական խորհրդաժողովի հայտարարության մեջ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների համահայկական խորհրդաժողովը.
– Լսելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, արտաքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապարփակ զեկույց,
– Քննարկելով հայրենիքի և սփյուռքի երիտասարդության առջև ծառացած ազգային, կրթական և ընկերային խնդիրները,
Քննարկելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների առջև ծառացած մարտահրավերները,
Անդրադառնալով միությունների կազմակերպական կարողականությունների շարունակական զարգացման ու արդիականացման խնդիրներին,
Արձանագրելով արտաքին-հարաբերական ոլորտում ՀՅԴ Երիտասարդականի ձեռք բերած հաջողությունները,
Քննարկելով միությունների կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող պատանեկան ճամբարների հարցերը,
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հիմնադրության 100 ամյակի առիթով ՀՅԴ Երիտասարդականի անելիքներին,
Հայտարարում է
– Հայաստանի և Արցախի հանրապետությունների երիտասարդության կրթական, ընկերային և քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ՝ նպաստելով երիտասարդների կրթական մակարդակի ոչ բավարար լինելուն, սոցիալական դժվարություններին, աշխատաշուկայի անհամաչափությանը և քաղաքական հնարավորությունների անհավասարությանը, որոնք պետության բացթողումն են: Ուստի այս խնդիրները շարունակում են մնալ ՀՅԴ Երիտասարդականի սևեռուն ուշադրության կենտրոնում։
-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-հարաբերական աշխատանքների հիմնական քաղաքական առաջնահերթություններից է։
-Հայաստանի Հանրապետության 100 ամյակի առթիվ ՀՅԴ Երիտասարդականը պետք է կազմակերպի միջոցառումներ՝ թե տեղային, թե համահայկական մակարդակներում։
Հայրենիք-սփյուռք համագործակցության առավելագույն արդյունավորման գործում երիտասարդությունը, և հատկապես ՀՅԴ Երիտասարդականն ունեն իրենց ուրույն հանձնառությունը։
Անհրաժեշտ է սփյուռքի համայնքներում մեծացնել հայ երիտասարդության համայնքային, կազմակերպական և քաղաքական ներգրավվածության մակարդակը։
Կարևոր է համարվում միությունների աշխատանքների պատշաճ լուսաբանումը՝ հանրային կապերի ժամանակակից գործիքակազմի լայն կիրառմամբ։
Սփյուռքի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների կազմակերպմամբ՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններում իրականացվող պատանեկան ճամբարները գնահատվում են դրական ու պետք է շարունակվեն՝ այդ և այլ ճանապարհներով նպաստելով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, փոխճանաչողության բարձրացմանը՝ երիտասարդական-պատանեկան հարթությունում:
ՀՅԴաշնակցության երիտասարդական և ուսանողական միությունների խորհրդաժողովն ավարտեց իր աշխատանքները՝ առաջիկա երկու տարվա համար նախանշելով ՀՅԴ Երիտասարդականի հիմնական կազմակերպական և քաղաքական անելիքները:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42