Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի խաչմերուկներում տեղադրված դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակների առնչությամբ, որոնք կարող էին նույնականացվել լուսացույցի կանաչ լույսի հետ, հանրության շրջանում սոցիալական ցանցերով իրականացված հարցումներով քաղաքացիների կողմից ստացվել է 15 առաջարկ, որոնց մասով կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և տրվել են համապատասխան լուծումներ:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` նախորդ շաբաթ գույքագրվել են մարտի 24-ի ուժեղ քամու հետևանքով քաղաքային տնտեսությանը հասցված վնասներն ու ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի մեկ այլ հանձնարարականի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են նաև Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգման, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման և հեղեղատար համակարգի կապիտալ նորոգման աշխատանքները։
2018թ. ծրագրերով ընթացող բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, կամրջային կառույցների, հենապատերի, եզրաքարերի և սալիկապատ մայթերի վերանորոգման, ինչպես նաև թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների նորոգման աշխատանքների առնչությամբ էլ պատասխանատուներին հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ։
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու՝ պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Ըստ այդմ, նախորդ ամսվա ընթացքում արձանագրվել է որոշումների պահանջների խախտման և համապատասխան արձանագրությունների կազմման 19 դեպք: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է օրենքով տրված լիազորությունների շրջանակում շարունակել հսկողությունը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համարժեք քայլեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02