Ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոն նոր Body Say սինգլի թողարկումն ուղեկցել է լուսանկարների շարքով, որոնցում ինքը մերկ է: Երգչուհին լուսանկարները հուլիսի 1-ին հրապարակել է Instagram-ում:
Լուսանկարները պատկերում են երգից տարբեր արտահայտություններ. «վախենում եմ նրանից, ինչ կարող եմ ասել, որովհետև ես եզրին եմ», «եթե կարողանայի, քեզ կվերցնեի» և այլն:
Սինգլը վաճառքի է հանվել հուլիսի 1-ին:
Մարտին 23-ամյա Լովատոն ճանաչվել է ամենասեքսուալ երգչուհին ամերիկյան Victoria’s Secret ընկերության վարկածով: