Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում:
Վարկային համաձայնագիրը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 20-ին, որով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ»,- ընդգծեց Հարությունյանը:
Նա մանրամասնեց, որ վերոնշյալ վարկային համաձայնագիրը 2013թ. մայիսի 29-ին ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 30 մլն դոլար արժողությամբ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» վարկային համաձայնագրի լրացուցիչ ֆինանսավորումն է: Ծրագրի նպատակներն են կրճատել սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը և ոռոգման թիրախային համակարգերում բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունը և բարելավել ոլորտային կարևոր տվյալների և տեղեկատվության մատչելիությունը և հուսալիությունը որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի համար: Մասնավորապես, Ծրագիրն ուղղված է Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի համար ներտնտեսական ջրանցքի համակարգի կառուցմանը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44