Աշոտյանի թեմային վերաբերվող որևէ հրապարակում Ծառուկյանին հետաքրքիր չէ
01.07.16 | 19:25
Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություներին, թե Բելգիայում ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ Բելգիայում կիրառված բռնության հետևում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն է կանգնած, նշել է, որ պարոն Ծառուկյանն այս ամեն ինչից շատ ավելի բարձր է կանգնած և այդ թեմային վերաբերվող հրապարակումներով անգամ չի հետաքրքրվում:
«Իմ գործունեության ընթացքում, որպես Գագիկ Ծառուկյանի խոսնակ, սկզբունքորեն ես երբևէ անհեթեթությունների մեկնաբանմամբ չեմ զբաղվել: Եվ սա ևս բացառություն չի կազմելու: Գագիկ Ծառուկյանին այս թեմայի վերաբերյալ որևէ հրապարակում հետաքրքրիր չէ»,-ասաց Իվետա Տոնոյանը:
Հարցին, թե իր մեկնաբանմամբ ստացվում է, որ հերքում է տարածված տեղեկությունները, Իվետա Տոնոյանն արձագանքեց. «Իմ մեկնաբանությունը նշանակում է, որ ես անհեթեթյուններին չեմ անդրադառնում»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Արմեն Աշոտյանը Բելգիայում բռնության ենթարկվելու մասին հայտարարել էր հունիսի 24-ին: Նա նշել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մոտ ենթարկվել է հարձակման, բայց բարեբախտաբար խուսափել է մեծ ֆիզիկական վնասներից: