2017-ին Հովհաննես Թումանյանի թանգարանն ունեցել է 44 520 այցելու (շուրջ 80 տոկոսը՝ վճարովի): 2016-ի համեմատ արտաբյուջեն գերակատարել է շուրջ 20 տոկոսով: Նման տվյալներ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ներկայացրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
2017 թվականին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանին պետբյուջեից տրամադրվել է 30 ու կես միլիոն դրամ սուբսիդիա:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ թերակատարում է արձանագրվել թանգարանային նյութի թվայնացման աշխատանքում: Ուժերը չեն բավարարում, խնդիրը լուծելու համար Թանգարանն ակնկալում է կամավորների աջակցությունը, ուստի նախարար Ամիրյանը հանձնարարել է նախարարության անունից ևս հրապարակավ դիմել հնարավոր կամավորներին:
Թանգարանի տնօրենը հայտնել է, որ սկսել են պատրաստվել Մեծ բանաստեղծի 150-ամյակին: Հիշեցնենք, հոբելյանը 2019-ին է:
«Շատ ծրագրեր արդեն սկսել ենք: Թարգմանական գործն առաջ է «ընկնում», ծրագրում ունենք շնորհանդեսներ, համահայկական օլիմպիադաներ, հրատարակություններ, այդ թվում՝ Ակադեմիական 10 հատորյակը: Առաջին հատորը լույս կտեսնի առաջիկայում: Հաջողության դեպքում 4-5 տարիների ընթացքում կունենանք բոլոր տասը հատորները: Ծրագրում ենք «Թումանյանի անցած ճանապարհով» շրջագայությունների մեծ նախագիծը, որը ենթադրում է ուղևորություն և տարատեսակ միջոցառումներ ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերում, այլև Վրաստանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պոլսում»,-ասել է Նարինե Թուխիկյանը:
Նրա տեղեկացմամբ, ծրագիրը նախապես կհրապարակվի, և ցանկացողները որոշակի վճարով կարող են միանալ շրջագայությանը:
Թանգարանը շուրջօրյա միջոցառումների ծրագիր է մշակել հենց Թումանյանի ծննդյան օրվա՝ փետրվարի 19-ի համար: Երկու գիրք հրատարակելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական կողմի հետ: Ծրագիրը նախատեսում է Թումանյանի հեքիաթները՝ պարսկերեն և իրանական հեքիաթներ՝ հայերեն: Նույնանման ծրագրի շուրջ բանակցում են նաև Ճապոնիայի դեսպանության հետ:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42