Վրաստանի կառավարությունը ձեռնամուխ է լինում «Քայլ դեպի լավագույն ապագա» խաղաղ նախաձեռնության իրագործմանը, որը միտված է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում բնակվող քաղաքացիների հումանիտար եւ սոցիալ-տնտեսական դրության բարելավմանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պլանավորում է նոր, ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել աբխազների եւ օսերի հետ հաշտվելու քաղաքականության շրջանակներում: «Սա նոր խաղաղ նախաձեռնություն է «Քայլ դեպի լավագույն ապագա» խորագրով:
Վրաստանի ղեկավարությունը հաշտության քաղաքականության շրջանակներում կոնկրետ քայլեր է անում, որոնք միտված են Աբխազիայում եւ Ցխինվալի տարածաշրջանում (Վրաստանի իշխանություններն այսպես են կոչում Հարավային Օսիան) բնակվող քաղաքացիների հումանիտար ու սոցիալ-տնտեսական դրության բարելավմանը, ինչպես նաեւ շփումների եւ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերությունների բարելավմանը»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին կառավարության ապրիլի 4-ի նիստում: Նրա խոսքով՝ սա եւս մեկ հավաստումն է այն բանի, որ «Վրաստանը կշարունակի խաղաղ ուղեգիծը՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին»:
Նա նշել է, որ այս որոշումը նպատակամղված է հաշտեցման գործընթացի ակտիվացմանը եւ վստահության վերականգնմանը: Կվիրիկաշվիլին հայտնել է, որ մշակվել են օրենսդրության փոփոխություններ, որոնք ներառում են հետեւյալ կետերը՝ տարանջատման գծի երկայնքով առեւտրի ընդլայնում եւ դյուրացում, որակյալ կրթություն ստանալու հավելյալ պայմաններ, այնպիսի մեխանիզմի ստեղծում, որը կդյուրացնի այն ձեռքբերումներից օգտվելը, որոնց հասել է Վրաստանը, ներառյալ Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը, ազատ առեւտուրը եւ այլն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03