Երկօրյա աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին 2 նախագահները հայտարարել են ռուսական S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարման ժամկետների արագացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին:
Ասուլիսին առաջինը ելույթ ունեցած Էրդողանը, անդրադառնալով թեմային, ասել է.
«S-400 համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի որոշումն է: Մեր հարցմանը բարեկամ Ռուսաստանի ցուցաբերած դրական մոտեցումը հանգեցրեց S-400 ՀՕՊ համակարգերի պայմանագրի կնքմանը: Այժմ գործընթացը մտել է արտադրական փուլ: Ռուսաստանը նույնիսկ որոշում է կայացրել արագացնել մատակարարման գործընթացը՝ դրանով ավելի ընդգծելով իր անկեղծ վերաբերմունքը մեր նկատմամբ»:
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի առաջին մատակարարումը 2020-ի փոխարեն տեղի կունենա 2019 թվականին:
Էրդողանն ավելացրել է նաև, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում կարող է ընդլայնվել իրենց համագործակցությունը ռուսական կողմի հետ՝ հաշվի առնելով, որ ռուսական ընկերությունները բաց են համագործակցության համար:
Իր հերթին ՌԴ նախագահը, հաստատելով մատակարարման ժամկետների կրճատումը, մասնավորապես ասել է.
«S-400 համակարգերի մատակարարումն արագացնելու թեմայով մեր թուրք գործընկերների խնդրանքին դրական արձագանքեցինք: Արտադրությանը թափ կհաղորդենք, գների վերաբերյալ էլ վերջնական համաձայնության ենք եկել: Գալով համատեղ արտադրության ու տեխնոլոգիաների փոխանցման խնդրին՝ պետք է ասեմ, որ դա վստահության կամ քաղաքական կապերի խնդիր չէ: Դա ամբողջությամբ առևտրային հարց է: Այդ հարցը կարգավորվում է ընկերությունների կողմից: Այդ հարցում մենք որևէ քաղաքական կամ ռազմական դիրքորոշում չենք ներկայացրել, որևէ սահմանափակում էլ չկա»:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03