ԱՄՆ-ն խուսափում է իր անխոհեմ քաղաքականության համար պատասխանատվությունից, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունը նշանակում է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության տապալում: Նման կարծիք է հայտնել Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Մոսկվայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԻՊ-ի պարտությունը նշանակում է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության տապալում: Գոյություն ունի շատ ամուր կարծիք, որ այդ պարտությունը սկիզբ կդնի տարածաշրջանում բռնության և լարվածության նոր փուլի՝ գոյություն ունեցող վակուումը լրացնելու համար»,- հայտարարել է նա Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում:
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը դեռ իր «եսասիրական շահերն է դնում իր արտաքին քաղաքականության հիմքում և շարունակում է խուսափել միջազգային ասպարեզում իր անխոհեմ քաղաքականության համար պատասխանատվությունից»:
Իրանի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքները ոչնչացվել են, բայց ծայրահեղականությունն արմատախիլ անելուն դեռ շատ կա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
«Երկու առաջնորդները որոշել են շարունակել սերտ համակարգումը՝ Իրանի կործանիչ ազդեցությանն ու այդ երկրի ապակայունացնող գործողություններին դիմակայելու համար»,-նշվել է Սպիտակ տան՝ հեռախոսազրույցի վերաբերյալ տարածած հաղորդագրությունում:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03