Ռուսական կողմը ստացել է բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ կապված և անցած շաբաթ ուղարկված հարցերին Քիմիական զենքի արգելման կազմակերպության պատասխանները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությանը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ դիվանագիտական առաքելությունում սկսել են ուսումնասիրել ստացված փաստաթղթերը:
«Երեկ երեկոյան Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեխնիկական քարտուղարությունը դրանք փոխանցել է մշտական ներկայացուցչությանը, ուսումնասիրում ենք»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ խոսքը 13 հարցի մասին է, այդ թվում՝ այն մասին, թե ինչ տեսակի օգնություն է Լոնդոնը խնդրել Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեխնիկական քարտուղարությունից միջադեպի առնչությամբ:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44