ARM | RUS |

Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը

05.04.18 | 14:27

Վատիկանի պարտեզներում քիչ առաջ մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը, որին ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով՝ արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջև։

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանելով Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը՝ նշել է, որ դա «մտերմության նշան» է։

«Վատիկանի պարտեզներում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը խորհրդանիշ է երկու իրականությունների, երկու եկեղեցիների միջև եղբայրության, բոլոր քրիստոնյաների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների եղբայրության խորհրդանիշ»,- ասել է Միքայել Մինասյանը Vatican News-ի հետ զրույցում։

Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրելու գաղափարը ծագել է երկու տարի առաջ, Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Հորը նվիրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փոքրիկ բրոնզե արձանը՝ հուսալով մի օր դրա խոշոր տարբերակը տեսնել Վատիկանի պարտեզներում։

Գրիգոր Նարեկացու մասին

Գրիգոր Նարեկացին եղել է միստիկ բանաստեղծ, հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա և սուրբ (951-1010). Նա հայոց պատմության առանցքային, գրեթե հերոսական դեմքերից է համարվում, քանի որ կերտել է արևելյան քրիստոնեական մտքի հիմնասյուները։ Որոշ առումներով, մտավոր տեսանկյունից նրան կարելի է համեմատել Դանթե Ալիգիերիի հետ և այս պատճառով գիտնականները նրան համարում են բացառիկ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։

2015 թվականի ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապը առաքելական հռչակագրով նրան շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոսը, ինչի մասին հայտարարվեց նույն օրը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող հատուկ պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, ինչպես նաև Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ներսէս Պետրոս ժԹ Կաթողիկոսի ներկայությամբ։

Եկեղեցու վարդապետի տիտղոսը Գրիգոր Նարեկացուն շնորհվեց՝ հաշվի առնելով նրա նշանակալի վարդապետությունն ու սրբի կյանքը։ Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակին տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ին։

Գրիգոր Նարեկացին փոքրուց հարուստ ուսում էր ստացել հոգևորական վարդապետ Անանիայից, որի շնորհիվ ծանոթացել էր հույն և արևելցի սուրբ հայրերի նշանավոր ստեղծագործություններին, և կարողացել ամենօրյա աղոթքը սնել սուրբ գրերի ոգով։ Նա իր կյանքն անց է կացրել ուսման, աղոթքի, այլոց կրթելու գործի մեջ՝ խորհրդածելով բնության մասին։ Իր ուսումնասիրությունների արդյունքում ստացած ավանդական գիտելիքը նա վերաշարադրեց քրիստոնեության պատմության մեջ նշանավորված բանաստեղծական վեհ լեզվով։

Մահից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացու մարմինն ամփոփվեց Նարեկա վանքում, որտեղ նա ապրել էր և որն իսկույն դարձավ սրբավայր՝ ի ճանաչումն նրա սուրբ կյանքի և հարուստ հոգևոր ժառանգության։

Գրիգոր Նարեկացու ամենանշանավոր աշխատությունը Մատյան Ողբերգությանն է, բանաստեղծության տեսքով գրված 95 աղոթքների հավաքածուն, որը բոլոր ժամանակների պոեզիայի և միստիկ գրերի մեծագույն գլուխգործոցներից մեկն է։ Գիրքը պատմում է հոգևոր ճանապարհորդության մասին, որի կենտրոնում մարդու հոգին է՝ իր վախերով, բարձր ձգտումներով և Աստծո հավատի քաղցով։ Դա մի վեհ բանաստեղծություն է, որը, ողբ լինելով հանդերձ, ի զորու է շահել Աստծո ողորմածությունը։ Այն ոչ թե լաց է, այլ խթան, որը հոգուն ճախրելու թևեր է տալիս։

Քանդակագործի մասին

Դավիթ Երևանցին մեր ժամանակների հայ նշանավոր արվեստագետներից է։ Ծնվել է 1940 թվականին Երևանում, ուսանել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, որտեղ զարգացրել է քանդակագործի իր առանձնահատուկ ոճը՝ հիմնված անտիկ ավանդույթների ժամանակակից վերամարմնավորման վրա։ 1974 թվականին բնակություն է հաստատել Փարիզում։ Ներկայումս ապրում և աշխատում է Փարիզում և Երևանում։

Երևանցին Փարիզի, Մոսկվայի, Պրահայի և Երևանի պատկերասրահների հավաքածուներում ներառված իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Չեխիայի Հանրապետությունում և այլ երկրներում։ 1960-ից 70-ական թվականներին նրա կերամիկական էքսպերմենտալ աշխատանքներն արժանացել են տարբեր մրցանակների։ Երևանցու քանդակագործական ամենահայտնի աշխատանքների թվում է հայ կոմպոզիտոր Կոմիտասի արձանը Փարիզում, ինչպես նաև հայկական ծագումով ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում։


ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջան

ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչները կայցելեն...

23:19

1 ամսով կալանավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը

1 ամսով կալանավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորորդին՝ Համբարձում...

23:02

Վահագն Խաչատուրյանը ժամանել է Դոհա

Վահագն Խաչատուրյանը ժամանել է Դոհա

22:33

Թուրքիայի արևմուտքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել

Թուրքիայի արևմուտքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է...

19:02

Իրանը ԱՄՆ-ի հարցումները կքննարկի միայն այն ժամանակ, երբ վերջինս դադարեցնի Իսրայելին տրամադրվող աջակցությունը․ Խամենեի

Իրանը ԱՄՆ-ի հարցումները կքննարկի միայն այն ժամանակ, երբ վերջինս դադարեցնի Իսրայելին տրամադրվող...

18:46

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

18:26

Ալիևը տանկերով գրավելու մասին չի խոսում, ասում է՝ մեքենաներով ենք գալու․ Ալեն Սիմոնյան

Ալիևը տանկերով գրավելու մասին չի խոսում, ասում է՝ մեքենաներով ենք գալու․ Ալեն...

18:03

Առանց հանցագործության դեպքի բերել հասցրել են դատարան. փաստաբանը՝ կաթողիկոսի եղբոր մասին

Առանց հանցագործության դեպքի բերել հասցրել են դատարան. փաստաբանը՝ կաթողիկոսի եղբոր...

17:46

Միլիարդների չարաշահումներ՝ պետական ԲԷՑ-ում. Civilnet.am (Տեսանյութ)

Միլիարդների չարաշահումներ՝ պետական ԲԷՑ-ում. Civilnet.am...

17:33

Առաջադրվեցի. Նիկոլ Փաշինյան

Առաջադրվեցի. Նիկոլ Փաշինյան

17:27

Փլուզում՝ Վանաձորում, տուժած կա

Փլուզում՝ Վանաձորում, տուժած կա

17:15

Տեր Թադեի ու Տեր Տարոնի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է

Տեր Թադեի ու Տեր Տարոնի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում...

16:55

«Չընկրկել քաղաքական կամ վարչական ճնշումների դեմ». Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն աջակցություն է հայտնել Վեհափառ Հայրապետին

«Չընկրկել քաղաքական կամ վարչական ճնշումների դեմ». Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս...

16:44

Հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում. թուրքական դիվանագիտական աղբյուր

Հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում. թուրքական դիվանագիտական...

16:21

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի...

16:03

Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, դա փաստ է, որը տեսանելի է նաև սահմանին. Սուրեն Պապիկյան

Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, դա փաստ է, որը տեսանելի է նաև սահմանին. Սուրեն...

15:56

Ալեն Սիմոնյանն Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել Ադրբեջանում գտնվող գերիների ու ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ

Ալեն Սիմոնյանն Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել Ադրբեջանում...

15:22

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը նշում են ամուսնության 17-ամյակը Entertainment 2025-11-03  124

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը նշում են ամուսնության 17-ամյակը Entertainment 2025-11-03...

14:44

Հովհաննավանքում լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է․ ոստիկանությունը «պատշաճ է գործել», ասում է նախարարը

Հովհաննավանքում լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է․ ոստիկանությունը «պատշաճ է գործել», ասում է...

14:23

Քրիստափորի փողոցում փոփոխվում է երթևեկության կազմակերպումը

Քրիստափորի փողոցում փոփոխվում է երթևեկության...

14:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42