ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ցանկանում Ռուսաստանի հետ սպառազինության նոր մրցավազք: «Մենք սպառազինության նոր մրցավազք չենք ցանկանում: Մենք նոր սառը պատերազմ չենք ցանկանում»,- ասել է նա Կանադա այցի ժամանակ, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Ստոլտենբերգը նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ամենեւին չի ձգտում Ռուսաստանին մեկուսացնել Մեծ Բրիտանիայում նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավարման շուրջ ծագած սկանդալի ֆոնին: «Մենք շարունակում ենք հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, որովհետեւ Ռուսաստանը մեր հարեւանն է, Ռուսաստանը եղել է եւ կմնա: Մենք չենք փորձում նրան մեկուսացնել»,- ասել է նա:
Միեւնույն ժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ Սկրիպալի գործի ֆոնին ՆԱՏՕ-ն ձգտում է արձագանքել «հստակ, վճռական եւ կանխատեսելի, սակայն համաչափ եւ պաշտպանական կերպով»: Ռուսաստանի հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն առաջնորդվում է կրկնակի մոտեցմամբ, որը մեկտեղեւմ է «ուժեղ պաշտպանությունը եւ երկխոսության անկեղծությունը», նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55