«Ազգային ժողովի բուֆետը աշնանը կարող է նոր տեր ունենալ: Այս բուֆետի վրա շատերն են աչք դրել: Դեռ անցյալ տարի այստեղ փորձում էր հաստատվել երգիչ, ռեպեր ՀՏ Հայկոն` դուրս մղելով բուֆետը սպասարկող «Ազգային սնունդ» ընկերությանը: Բայց տևական քննարկումներից, գնալ-գալուց հետո Հայկոն փոշմանեց` թերևս հասկանալով, որ հեշտ գործ չէ: Ժամանակին «Արտ լանչ» սննդի ցանցն էր սպասարկում խորհրդարանի ճաշարանը, բայց նրանք ևս չդիմացան ու հեռացան: «Արտ լանչը» շուտով կտեղավորվի նախագահի նոր նստավայրում, որն այս պահին վերանորոգվում է հատուկ Արմեն Սարգսյանի համար: ԱԺ-ն սպասարկող «Ազգային սնունդն» էլ այս ընթացքում կարողացել է հարմարվել ԱԺ պայմաններին, լեզու գտնել ԱԺ աշխատակազմի, պատգամավորների, նրանց թիկնապահների ու օգնականների հետ, հարմարվել նրանց նազուտուզին: Իսկ դա հեշտ չէ, քանի որ այստեղ կա մի խավ, որը սովոր է անվճար սպասարկվելու:
Մենք նկատել էինք, որ այս օրերին ԱԺ են այցելում ինչ-որ մարդիկ, որոնք հավակնում են դառնալ բուֆետի նոր տերերը: Պարզեցինք, որ ԱԺ բուֆետին հավակնող հերթական ընկերությունը կապ ունի «Չերրի» ռեստորանի հետ, որը, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վահան Կարապետյանին: Նա վերջին ընտրություններին մասնակցում էր ռեյտինգային ընտրակարգով` Աջափնյակ համայնքում, բայց պարտվեց, անգամ ընկավ քաշքշուքների մեջ` մրցակիցների հետ ծեծկռտուք եղավ: Հիմա Չերրիի Վահանն ԱԺ մտնելու նոր միջոց է գտել` բուֆետը: Բուֆետը կղեկավարի մի կին` «Չերրիի» գործադիր տնօրենը:
Հունիսին, երբ ԱԺ-ն կգնա արձակուրդ, և մինչև աշուն նիստեր չեն լինի, նոր տերերն ամբողջովին կձևափոխեն ԱԺ ճաշարանը սեպտեմբերին նորովի ներկայանալու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01