ARM | RUS |

Մենք էներգետիկայի բնագավառում իրականացնում ենք վերջին 15 տարիների ամենախոշոր ռեֆորմը. Հայկ Հարությունյան

06.04.18 | 11:03

Հարցազրույց՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի հետ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ռազմավարությունն ու հայեցակարգային առաջնահերթությունները:

-Պարո՛ն Հարությունյան, վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ էներգետիկայի ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվում: Ի՞նչ ուղի է ընտրվել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման համար ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:

-Եթե խոսենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի բնագավառում որդեգրած ռազմավարության մասին, ապա այդ ուղղությամբ զգալի փոփոխություններ չեն իրականացվել: Էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի համաձայն՝ մենք ունենք չորս առաջնահերթություն՝ վերականգնվող էներգետիկա, էներգաարդյունավետություն, տարածաշրջանային ինտեգրացում և էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացում ու ատոմային էներգետիկայի զարգացում: Մեր բոլոր ծրագրերը միտված են այս չորս ուղղությունների զարգացմանը:

Նախորդ տարի մենք հիմք դրեցինք Հայաստանի էներգետիկայի բնագավառում վերջին 15 տարիների ամենախոշոր ռեֆորմի իրականացմանը, խոսքը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման ծրագրի և դրան միտված քայլերի մասին է, ըստ որոնց՝ նախատեսվում է առաջիկա տարիներին իրականացնել Հայաստանի էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում, որի համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր:

Անցումը էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը՝ կոնկրետ քայլերով:

-Ի՞նչ է դա ենթադրում, խնդրում եմ ներկայացնեք կոնկրետ քայլերը:

-Տեսեք՝ արտադրության հատվածում մենք ունենք մի քանի հարյուր խաղացող՝ 184 փոքր ՀԷԿ, 300-ից ավել ինքնավար (արևային) արտադրող, 2 մեծ հիդրոէլեկտրակայանների համալիր, 1 ատոմակայան, 3 ջերմային կայաններ: Շուկայի ազատականացում ասելով՝ նկատի ունենք դասական բիզնես միջավայրի, շուկայական պայմանների ապահովում: Դա ենթադրում է, որ առաջինը՝ մեր էներգետիկ շուկայում բացի «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից, կլինեն այլ մատակարարներ, այսինքն՝ սպառողը կարող է ընտրել, թե ումից գնել էլեկտրաէներգիա: Երկրորդ՝ ՀԷՑ-ը կմնա երաշխավորված մատակարար, այսինքն՝ եթե սպառողը ցանկություն չունի օգտվել այլընտրանքային մատակարարից, ապա նա մշտապես կունենա ՀԷՑ-ից օգտվելու հնարավորություն, որը կշարունակի շուկայի կարգավորվող գներով էլեկտրաէներգիա մատակարարել:

Երրորդը՝ խոշոր սպառողներին, ում օրենքում կոչում ենք որակավորված սպառողներ, թույլ է տրվելու պայմանագրային հիմունքներով ուղղակիորեն էլեկտրաէներգիա գնել արտադրողից, ներմուծել այն, եթե ավելցուկ են ունենում, վաճառել մեծածախ շուկայում, և այստեղ «Հայկական էլեկտրական ցանցերը» ծառայելու է միայն որպես բաշխիչ, այլ ոչ մատակարար, և հետևաբար՝ վճարում կատարվելու է միայն բաշխման գործառույթի համար: Այսինքն՝ տարանջատվելու են ՀԷՑ-ի բաշխման և մատակարարման գործառույթները, և դրանցից յուրաքանչյուրի իրականացման համար սահմանվելու է առանձին սակագին։

Չորրորդը՝ ձևավորվելու է էլեկտրաէներգիայի շուկա, այսպես ասած՝ էլեկտրաէներգիայի բորսա: Այսինքն՝ եթե արտադրող ընկերություններն ունենան էլեկտրաէներգիայի ավելցուկ, ապա կկարողանան այն օր առաջ վաճառել այդ շուկայում:

Հաջորդը՝ թրեյդերները ստանալու են նոր լիցենզիա, որը կոչվելու է մեծածախ առևտրով զբաղվող ընկերության լիցենզիա: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ ընկերությունը մեկ լիցենզիայով հնարավորություն կունենա էլեկտրաէներգիա ներմուծել, արտահանել և վաճառել մեծածախ շուկայի մասնակիցներին: Այսինքն՝ մենք միավորել ենք ներմուծման և արտահանման լիցենզիաները, սահմանել մեկը՝ երկուսի փոխարեն, ինչպես նաև նվազեցրել լիցենզիայի արժեքը։ Եթե նախկինում յուրաքանչյուր լիցենզիան արժեր 5 միլիոն դրամ, ապա այժմ երկու գործառույթ իրականացնող լիցենզիայի արժեքը ընդամենը 1 միլիոն դրամ է։ Այսինքն՝ նույն գործառույթը, որը նախկինում իրականացվում էր 10 միլիոն դրամով, այժմ այն կազմում է 1 միլիոն դրամ։ Այս բարեփոխմամբ մենք խթանում ենք մասնավոր ընկերությունների մուտքը էլեկտրաէներգետիկական շուկա: Դա նաև կնպաստի հարևան երկրների հետ առավել արդյունավետ աշխատելուն և ավելի էժան գնով էլեկտրաէներգիա ներմուծելուն ու ավելի թանկ գնով արտահանելուն:

Սրանք են էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը միտված այն հիմնական փոփոխությունները, որ մենք կատարել ենք և որոնցից պետք է բխեն մի շարք նոր փաստաթղթեր, որոնք կմշակվեն, և մինչև 2020թ. հունվարի 1-ը և շուկան կսկսի գործել նոր մոդելով:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումներն աշխարհում լավագույնն են:

-Բարեփոխումներ են իրականացվել նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում: Ի՞նչ են ենթադրում դրանք:

-Մենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում 2017թ. իրականացրել ենք օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված ինքնավար էներգաարտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Նրանք ազատված են հարկերից, լիցենզավորումից։ Բացի դրանից, եթե մինչև այդ վերջիններիս համար առկա էր առավելագույնը 150 կիլովատ դրվածքային հզորությամբ սահմանափակում, ապա, ըստ օրենսդրական բարեփոխումների, ֆիզիկական անձանց համար պահպանվել է 150 կիլովատտ դրվածքային հզորությունը, իսկ իրավաբանական անձանց համար այն հասցվել է մինչև 500 կիլովատի: Այդպիսով՝ հնարավորություն է ընձեռվում էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ:

Ի դեպ, ինքնավար են կոչվում այն արտադրողները, որոնք արևային վահանակներ կամ հողմակներ են տեղադրում իրենց բնակելի կամ այլ տարածքներում, արտադրում էլեկտրաէներգիա՝ սեփական կարիքների համար և ավելցուկը վաճառում ՀԷՑ-ին:

Կարող եմ վստահաբար հայտարարել, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեր օրենսդրական կարգավորումները աշխարհում լավագույնն են: Եվ պետք է նշեմ, որ արդյունքն ակնհայտ է: Անցյալ տարվա ընթացքում ունեցել ենք 208 արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում, իսկ 2018 թվականի միայն հունվար-փետրվար ամիսներին՝ այդ թիվը 100-ով ավելացել է: Ըստ մեր նախնական հաշվարկների՝ մինչև 2020թ., ունենալու ենք մոտ 10 հազար տանիք՝ համալրված արևային ֆոտովոլտային համակարգերով:

Միաժամանակ տեղեկացնեմ նաև, որ 2017թ. կառուցվել է երեք արևային կայան ՝«Թալին 1», «Շենիկ», «Արևիկ»: Նմանատիպ 8 կայան կգործարկենք այս տարի՝ նոր ազդակներ հաղորդելով ոլորտի զարգացմանը: Անշուշտ, նպատակ ունենք նաև ավելի մեծ կայաններ կառուցելու, որոնցից մեկի կառուցման մրցույթն արդեն իսկ հայտարարված է: Խոսքը ՀՀ Գեղարքունիքի մարզում 55 մեգավատ հզորությամբ արևային կայանի կառուցման նախագծի մասին է: Նման հզորության արևային կայան չկա Հայաստանում և տարածաշրջանում: Մենք մրցույթ ենք հայտարարել լավագույն սակագնի համար, և այն ներդրողը, որը կառաջարկի արտադրված էլեկտրաէներգիայի նվազագույն սակագին, իրավունք կստանա կառուցել այդ կայանը: Հատկանշական է, որ կայանի կառուցման մրցույթի հայտարարությունը հետաքրքրել է այս ոլորտում գործունեություն ծավալող աշխարհի լավագույն ընկերություններին:

Ըստ մեր կանխատեսումների՝ առաջիկա տարիներին մեր սեփական սպառման կառուցվածքում վերականգնվող էլեկտրաէներգիան կազմելու է առնվազն 50 տոկոս։

Նախարարության 2017-2018թթ. ծրագրերը:

-Ի՞նչ կարևոր ծրագրեր են իրականացվել 2017թ. ընթացքում:

-2017թ. մեկնարկել է երկու խոշոր ծրագիր՝ հողմաէներգետիկայի ոլորտում իսպանական «Աքսիոնա էներջի» և էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունների հետ համատեղ։ Արդեն սկսվել է քամու ռեսուրսի չափման գործընթացը Գեղարքունիքի մարզում: Ծրագրերից յուրաքանչյուրի ներդրումային արժեքը կազմում է 100-150 մլն եվրո, դրանք պետք է իրականացվեն 3-4 տարվա ընթացքում:

Նախորդ տարի ավարտվել է Հրազդան-Շինուհայր 220 կՎ լարման գծի շինարարությունը, որն ամրացրել է մեր էներգետիկ համակարգի ողնաշարը՝ ստեղծելով երկրի ներսում ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիայի տեղափոխման հնարավորություն:

Շարունակվել է Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը 3-4 անգամ ավելացնելու է էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները: Անցյալ տարի մեզ հաջողվել է նաև 17.1 տոկոսով ավելացնել արտահանման ծավալները: Ցանկանում ենք այս տարի կրկնապատկել կամ եռապատկել այդ ձեռքբերումը:

Պետություն-մասնավոր հատված գործընկերության արդյունքում մեկնարկել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվարկային աշխատանքները։ 76 ՄՎտ նախնական դրվածքային հզորությամբ ՀԷԿ-ն ամբողջությամբ կօգտագործի Դեբեդ գետի չօգտագործված ջրային ներուժը:

Մեծ ներդրում է կատարվում՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման կյանքի տևողության երկարաձգման նպատակով։ Մենք նախատեսում ենք առնվազն 10 տարով երկարացնել ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի աշխատանքը: Ներդրումների խոշոր մասն ուղղվում է անվտանգության չափորոշիչների ու արդյունավետության բարձրացմանը և ակնկալվում է արձանագրել հզորության 10 տոկոս աճ:

Նշեմ նաև, որ Վրաստանի հետ կնքվել են առևտրի նոր պայմանագրեր, որի շրջանակներում կարողացել ենք շատ ավելի արդյունավետ դարձնել մեր էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը:

-Ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն 2018թ. ընթացքում։

-Այս տարվա ընթացքում կշարունակվեն այն բոլոր ծրագրերը, որոնց մասին արդեն խոսեցինք, մասնավորապես կամփոփվի Մասրիկի արևային մեծ կայանի մրցույթը, կմեկնարկեն կառուցման աշխատանքները, հողմային էներգետիկայի ոլորտում կիրականացվեն ևս մի քանի ներդրումային ծրագրեր։ Բավական մեծ աշխատանք ունենք կատարելու էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ոլորտում:

2018թ. ակտիվ վերակառուցման աշխատանքներ կընթանան նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Մենք պատրաստակամ ենք նախապայմաններ ստեղծել մեր երկրում էլեկտրական մեքենաների լայն կիրառման համար։

Դե Ֆակտո

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի


4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային...

00:40

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

18:14

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի...

18:01

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր Աթոռ

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր...

16:22

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն...

15:58

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի...

15:47

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի...

15:32

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների...

15:14

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան...

15:03

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և...

14:45

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է անցել

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է...

14:23

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են...

14:05

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ. Ավինյան

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ....

13:17

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր հրաժարականը

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր...

13:09

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

12:55

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա...

12:03

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր որոշում

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր...

11:43

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների...

11:25

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են հողատարածքներ

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են...

11:13

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի. Թրամփ

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի....

10:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44