Արցախի խորհրդարանականները այցելել են Լիբանան եւ Գերմանիա. մարտի 21-23-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը գտնվում էր Լիբանանում։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով:
Այնուհետեւ, մարտի 27-31 Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կազմակերպված մի շարք միջոցառումների ու հանդիպումների:
Մասնավորապես, մարտի 27-ին ԱԺ փոխնախագահը Շտուտգարտում հանդիպել է Բադեն Վյուրտենբերգ երկրամասի խորհրդարանի պատգամավորներ Լարս Պատրիկ Բերգի եւ Դանիել Ռոտմանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախի խորհրդարանի եւ երկրամասի օրենսդիր մարմնի փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ արծարծվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ: Հանդիպմանը մասնակցել է Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Մարտի 29-ին Բեռլինում՝ Բունդեսթագում (ԳԴՀ խորհրդարան) ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավոր Գագիկ Պետրոսյանը եւ Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպել են Բունդեսթագի եւ Բրանդենբուրգ երկրամասի պատգամավորներ Շտեֆեն Կոտերի, Անդրեաս Կալբիցի եւ Անդրեաս Գալաուի հետ: Կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության հնարավոր ուղիների եւ համատեղ փոխգործակցության մասին հարցեր:
Շարունակելով աշխատանքային հանդիպումները ԳԴՀ-ում՝ մարտի 30-ին Արցախի խորհրդարանականներն այցելել են Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Աշոտ Սմբատյանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի, տարածաշրջանային մարտահրավերների, Արցախի տնտեսության եւ մշակութային ծրագրերի վերաբերյալ:
Նոյենկիրխեն բնակավայրում մարտի 31-ին Վահրամ Բալայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդթի հետ: Խորհրդարանականները քննարկել են համագործակցելու հնարավոր տարբերակներն ու միջազգային կառույցներում Արցախի մասին իրազեկման միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:
Աշխատանքային այցի վերջին օրը պատգամավորները մասնակցել են Քյոլնում հայ համայնքի կազմակերպած՝ Արցախի ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ ԱԺ փոխնախագահը համայնքին է հանձնել Ղարաբաղյան շարժման 30 ամյակի հուշամեդալը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02