Հանրահայտ PicsArtֆոտոխմբագրման անվճար հավելվածը և սոցիալական ցանցն իր օգտատերերի խնդրանքով ստեղծել է Gold բաժանորդագրության փաթեթ, որը գործող անվճար հավելվածին հավելյալ արտոնյալ եւ առանց գովազդ ստեղծագործելու հնարավորություններ է ընձեռում։
PicsArt-ի Gold բաժանորդագրությունն օգտատերերին ապահովում է բացառիկ լրացուցիչ հնարավորություններ ու առավելություններ: Բաժանորդագրվելով Gold-ին՝ օգտատերերը ձեռք են բերում պրեմիում փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում օգտվել 2500 դոլար արժողությամբ բովանդակությունից, այդ թվում՝ 3000-ից ավել յուրօրինակ սթիքերներ, 300 շրջանակներ, 250 տեսակի ֆոնտեր, կոլաժների 200-ից ավել տարբերակներ և 100 տեսակի էֆեկտներ: PicsArt Gold-ի առավելությունն այսքանով չի սահմանափակվում, բաժանորդներին տրամադրվող բովանդակությունը մշտապես կթարմացվի եւ կավելանա: Իսկ ամենակարեւորը, բաժանորդագրության շնորհիվ, օգտատերերը կարողանում են ստեղծագործել առանց գովազդներ տեսնելու։ PicsArt Gold-ն ամբողջովին զերծ է գովազդներից:
PicsArt Gold-ն այժմ հասանելի է 150 երկրներում։ Անհրաժեշտ է միայն թարմացնել հավելվածը, սեղմել Store և ընտրել Gold փաթեթը: Բաժանորդագրության արժեքը մեկ ամսվա համար կազմում է 8 դոլար, իսկ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում՝ 47,88 դոլար: Նախքան փաթեթը գնելը, բաժանորդները նաև կարող են մեկ շաբաթ անվճար ուսումնասիրել վճարովի ծառայությունների հնարավորությունները:
Նշենք, որ PicsArt անվճար հավելվածը հասանելի է Android, iOS եւ Windowsհարթակների համար, ունի ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր եւ 500 միլիոն ներբեռնում։ Այն ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ:
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03