2018 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության համար, իսկ ոստիկանության համար` կրկնակի հոբելյանական. իրավապահ համակարգը նշում է հիմնադրման հարյուրերորդ տարեդարձը` հպարտ գիտակցությամբ, որ այն եզակի պետականաստեղծ կառույցներից է, որը հարյուր տարի անընդմեջ նվիրումով և անմնացորդ ծառայում է օրենքին ու ժողովրդին:
Հոբելյանական տարվա տոնական հանդիսությունները մեկնարկեցին ապրիլի 6-ին:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին` հարգանքի տուրք մատուցելով ոստիկանության կառույցը հիմնած ու ղեկավարած գործիչներին և ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կյանքը չխնայած գործընկերներին:
Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով:
Ոստիկանության քայլերգի ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության ու ոստիկանության դրոշները:
Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Ոստիկանության անձնակազմին, վետերաններին, ոստիկանական ընտանիքներին հոբելյանի առթիվ շնորհավորանքի ջերմ խոսք հղեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Այնուհետև հրապարակվեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը ոստիկանության մի խումբ ծառայողների պետական պարգևների արժանացնելու մասին:
Պարգևները հանձնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հայաստանի Հանրապետության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ և վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ ոստիկանության տասնյակ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր դատախազի, Արդարադատության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Հատուկ քննչական ծառայության պետի, Քննչական կոմիտեի նախագահի և Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով: Իսկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով խրախուսանքների են արժանացել ոստիկանության 1235 ծառայողներ ու 110 վետերաններ:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01