Ուրուգվայական կինոն Երևանում է. հուլիսի 1-7-ը Երևանում անցկացվում է ուրուգվայական ֆիլմերի երկրորդ փառատոնը: Ցուցադրությունն անց է կացվում Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, ով տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:
Այս ցուցադրության գլխավոր նպատակն է` ներկայացնել ուրուգվայական կինոյի առանձնահատկությունը. ներառված է վավերագրական, գեղարվեստական ֆիլﬔրի ընտրանի, որոնք արտացոլում են Ուրուգվայի ոգին՝ նաև իր պատմության, երաժշտության միջոցով:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը, որն առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ունի հայկական մեծ համայնք: Ցուցադրությունը կիրականացվի Մալյանի թատրոնում, մուտքն ազատ է և անվճար:
Այսօր կցուցադրվի ռեժիսոր՝ Սեսար Չարլոնեի «Պապի գաղտնիքը» 90 րոպեանոց դրամատիկական կոմեդիան։ Սա ուրուգվայական կինոյի ամենաշատ պարգևներ ստացած կինոժապավեններից մեկն է:
Մեկ ժամ անց կցուցադրվի ռեժիսոր` Մանուել Նիետոյի «Որդու վայրը« ֆիլմը: Սա միտղայի պատմության մասին է, որը սովորում է Մոնտեվիդեոյում և որին տեղյակ են պահում, որ հայրը մահացել և, որ ինքը պետք է ճամփորդի Սալտո քաղաք` մասնակցելու թաղմանը և ստանալու ժառանգությունը: Սալտոյում բացահայտում է, որ հայրը նրան թողել է պարտքեր ունեցող ագարակ, մի ծեր շուն և մի տուն, որտեղ դեռևս բնակվում է նրա սիրուհին:
Փառատոնը կազմակերպվել է Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթի նախարարության, Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և այլ կառույցների հովանու ներքո:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42