ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում ապրիլի 6-ին կատարվել են մի շարք նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ: Այս մասին տեղեկացնում էնախարարության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նշված է, որ «նախարարը փրկարար ծառայության փոխգնդապետի ուսադիրներ հանձնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչություն պետի տեղակալ Արթուր Շահինյանին, իսկ փրկարար ծառայության մայորի ուսադիրներ՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հայկ Սաղաթելյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ավագ հրահանգիչ Արամ Ջալաթյանին:
Դ. Տոնոյանի այլ հրամաններով՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ է նշանակվել փ/ծ փոխգնդապետ Տիգրան Ավագյանը, իսկ նույն վարչության պետի տեղակալ՝ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Շնորհելով փրկարար ծառայության մայորի կոչում՝ նախարարը ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ է նշանակել Արթուր Մկրտչյանին, ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ՀԱԷԿ-ի պահպանության ՀՀՋ խմբի հրամանատար` Անդրանիկ Հայրապետյանին, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ` Հասմիկ Հարությունյանին, Օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ՝ Արմինե Հայրապետյանին: ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի պետ է նշանակվել Հակոբ Մարտիրոսյանը, ում շնորհվել է փրկարար ծառայության գնդապետի կոչում:
ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի հրահանգիչ է նշանակվել պահեստազորի մայոր Դավիթ Ոսկանյանը»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47