Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման շուրջ ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունների պահվածքը, որոնք թաքցնում են տուժածներին արտաքին աշխարհից, հրաժարվում են համագործակցել և պատասխանել հարցերին, վկայում է այն մասին, որ նրանք թաքցնելու բան ունեն: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը:
Ուրբաթ ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել Վիկտորյա Սկրիպալին, որը պատրաստվում էր այցելել իր ոչ հարազատ քրոջը՝ Յուլյային:
«Այդ որոշման հետևանքով մենք տեսնում ենք իրավիճակ, որում Սերգեյ և Յուլյա Սկրիպալները, որոնք, հաղորդագրությունների համաձայն, կազդուրվում են, թաքցվում են հանրությունից, լրագրողներից և դեսպանատան աշխատակիցներից, իսկ միակ բարեկամին, որը կարող էր նրանց տեսնելու հույս ունենալ, չի թույլատրվում երկիր մուտք գործել:
Համագործակցելուց, թափանցիկությունն ապահովելուց և բազմաթիվ հարցերին պատասխանելուց հրաժարվելը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան թաքցնելու բան ունի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի առողջական վիճակը բարելավվում է:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտեսը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55