Շիրակի պետական համալսարան կատարած վերջին այցի ժամանակ ուսանողների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Գյումրիում հանդիպել է մի խումբ ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպումից հետո ԿԳ նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ ուսանողների բարձրացրած խնդիրները վերաբերել են կրթության որակին և բուհից հեռացված դասախոսների հետագա գործունեությանը. «Դասախոսների հետ կապված երկու ճանապարհ կա՝ առաջին նրանք պետք է իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանեն դատական կարգով՝ ելնելով «Աշխատանքային օրենսգրքի» պահանջներից և երկրորդ, պետք է հասնել նրան, որ համալսարանի բոլոր դասախոսական պաշտոնների համար հայտարարվեն մրցույթներ: Ես կարծում եմ, որ ընտրված դասախոսը բուհում կարող է այլ, ավելի ապահով կարգավիճակ ունենալ, քան աշխատանքային պայմանագրով աշխատող դասախոսը: Սա մեզ համար սկզբունքային կարևոր մոտեցում է, որն ամրագրված է նաև Ազգային ժողովում այժմ քննարկվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Դասախոսի իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինելու համար՝ նա պետք է ընտրված լինի»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ կրթության որակի տեսանկյունից առաջնային մտահոգություն է Շիրակի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մասնագիտական որակի բարելավումը: «Ուսանողներն իրավունք ունեն ավելի որակյալ կրթություն պահանջել: Ինձ համար, իբրև նախարար ամենակարևորն այդ հարցն է»,- շեշտել է նախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև հանդիպում դասախոսների հետ: Նախարարի համոզմամբ՝ պայքարի օրինական ճանապարհներ միշտ կան և բուհական միջավայրում գիտանականի նկատմամբ հալածանքը կամ այդ կարգի այլ գործողություններն անթույլատրելի են: «Մրցույթների համակարգի ներդրման դեպքում նույն դասախոսները կարող են դիմել, մասնակցել մրցույթին և վերականգնել իրենց աշխատանքը»,- համոզմունք է հայտնել Լևոն Մկրտչյանը: Ի պատասխան լրագրողի՝ կրթության որակի անկման մասին հարցի, նախարարը նշել է. «Երբ մանկավարժական ինստիտուտ անվանումը փոխարինվում է համալսարան անունով և խոսքը վերաբերում է հանրապետության երկրորդ քաղաքին, մենք պարտավոր ենք խնդիրներին այլ մոտեցում ցուցաբերել: Այս դեպքում բնականաբար խոսքը սոսկ անվան փոփոխության մասին չէ, որովհետև փոխվում է նաև բուհի առաքելությունը: Շիրակի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողին մենք պետք է դիտարկենք ոչ միայն որպես ապագա պատմության ուսուցչի, այլ առաջին հերթին որպես պատմաբանի: Այս մոտեցումը ենթադրում է ծրագրային լուրջ փոփոխություն և այս հարցում Շիրակի պետական համալսարանին կարող է օգնել Երևանի պետական համալասարնի պատմության ֆակուլտետը: Այս համատեքստում դիտարկվելու է և կադրային բազան, և ծրագրային հագեցվածությունը»:
Լրագրողների հետ հանդիպումից հետո ԿԳ նախարարն ու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը հանդիպում են ունեցել նաև բուհի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ: Նախարարն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հորդորել է նրանց աշխատանքային խնդիրը կարգավորել իրավական ճանապարհով, ինչպես նաև մասնակցել առաջիկայում հայտարարվելիք թափուր տեղերի մրցույթներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ մի խումբ դասախոներ, ովքեր առաջարկել են իրենց մասնագիտական աջակցությունը՝ Շիրակի պետական համալսարանում կրթության որակի բարձրացման և կատարելագործման հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համալսարանի ծրագրերին առնչվող մի շարք մասնագիտական հարցեր:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:44 27.06.25
10:55 27.06.25
11:51 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03